Շաբաթ, Ապրիլ 27
Գործավար-ռեֆերենտ
Անձնակազմի կառավարման բաժին
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
• Մեկ տարի հաճախորդների սպասարկման ոլորտում /գործավարի, օգնականի և/կամ այլ հարակից պաշտոններում/,
• գործավարության կազմակերպման հիմունքերի իմացություն,
• Հայերենի և Անգլերենի ազատ տիրապետում,
• MS Office, Internet փորձառու օգտագործող, ծրագրային ապրանքների և տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
• Հաղորդակցման հմտություններ,
• Պատասխանատվություն, օպերատիվություն, ճշտապահություն,
• Բարձր կազմակերպվածություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն,
• Թիմային աշխատանքի փորձ և կազմակերպչական ունակություններ,
• Ճշգրիտ և արագ մուտքագրելու հմտություն և լայնածավալ տվյալների մուտքագրման կարողություն,
• Սահմանված ժամկետներում աշխատանքն ավարտելու ունակություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Վարում է Ընկերության աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը,
• Ապահովում է փաստաթղթերի տրամադրումը համապատասխան հասցեատերերին,
• Կանոնակարգում է ստացված փոստը և կարգավորում է Ընկերության գլխամասային գրասենյակի մուտքի և ելքի թղթակցությունը,
• Ապահովում է Բաժնին հասցեագրված փաստաթղթերի պահպանումը, տեղեկատվության պատշաճ հավաքագրումը և համապատասխան հաղորդագրությունների ուղարկումը,
• Վարում է Ընկերության ընդhանուր փաստաթղթաշրջանառությունը /թղթային և էլեկտրոնային/՝ ելից և մտից փաստաթղթերի նախնական դիտարկում, գրանցում և կատարման հանձնում,
• Հսկողություն է իրականացնում Ընկերության մտից և ելից փաստաթղթերի ժամկետների կատարման նկատմամբ,
• Վարում է համապատասխան գրանցամատյանները,
• Պատրաստում և արխիվ է հանձնվում համապատասխան կարգով մշակումից հետո նախորդ տարվա գործավարության բոլոր փաստաթղթերը, որոնք ենթակա են մշտական և ժամանակավոր պահպանման:
• Կազմակերպում է Ընկերության ղեկավարների ներքին հանդիպումները,
• Անհրաժեշտության դեպքում թարգմանություններ է կատարում այցելուների և ղեկավար անձնակազմի համար,
• Կատարում է նաև իր պարտականություններից բխող այլ հանձնարարություններ:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան, Սեբաստիա փ. 123 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ anahit.manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2018-06-26
Դիտում` 2981 ( Տեղադր.՝ 2018-06-13)
26.04.2024 | 17:32 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 16:49 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
26.04.2024 | 16:33 Կիպրոսը որպես դարպաս՝ դեպի Եվրամիության միասնական շուկա
26.04.2024 | 12:24 Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
26.04.2024 | 12:19 Ինչպես պետք է օտարերկրյա քաղաքացին մտնի ֆիզանձանց էլեկտրոնային միասնական համակարգ
26.04.2024 | 10:55 Պուտինը մեկնաբանել է գնաճը Թուրքիայում
26.04.2024 | 10:07 Հայկական առաջին բանկը՝ Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
26.04.2024 | 09:46 Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
25.04.2024 | 17:26 Հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3%-ով
25.04.2024 | 16:45 2024թ․ 1-ին եռամսյակում բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են
25.04.2024 | 16:31 Գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ կներդրվեն
25.04.2024 | 15:46 Կրիպտոակտիվների վաճառքը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau