Կազմակերպություն

Գնումների թիմի օգնական

Անվտանգության և ադմինիստրատիվ բաժին

Երևան 

Բարձրագույն 

Առանց փորձի 

  • Բարձրագույն կրթություն,
  • Վերլուծական մտածելակերպ և խնդիրներ լուծելու ունակություն,
  • Ուսումնասիրելու, փնտրելու, համեմատականներ անցկացնելու, այլընտրանքներ առաջարկելու ունակություններ,
  • Հաղորդակցվելու և բանակցելու զարգացած հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքներ կատարելու ունակություն,
  • Սեղմ ժամկետներում լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Կազմել և հաստատման ներկայացնել գնումներին առնչվող պայմանգրեր, հայտեր, արձանագրություններ. հետևել դրանց գործողության ժամկետներին,
  • Կազմակերպել գնումների գործընթացի փաստաթղթաշրջանառությունը, դրանց էլեկտրոնային և թղթային արխիվացումը,
  • Հետևել վճարումների ժամանակին կատարմանը, երաշխիքային սպասարկման ժամկետների պահպանմանը,
  • Տարբեր բաժիններից հավաքել գնումների պահանջագրերը, ստուգել և ճշգրտումներ անել, ներկայացնել հաստատման,
  • Անհրաժեշտության դեպքում կատարել գնումներ կամ ստանալ ծառայություններ,
  • Ուսումնասիրել մատակարարների առաջարկները, բանակցել նրանց հետ, ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն պահանջվող ապրանքների և ծառայությունների մասին,
  • Հետևել մատակարարի կողմից որակյալ ծառայությունների մատուցմանը, ապրանքների ստացմանը, տեղադրմանը և սպասարկմանը՝ ըստ պայմանագրի,
  • Իրականացնել հիմնական գործառույթներին առնչվող այլ պարտականություններ:


 

Եթե հետաքրքրված եք տվյալ թափուր աշխատատեղով և կարծում եք, որ Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` վերնագրում լրացնելով` «Գնումների օգնական - Ձեր Անուն Ազգանունը»:


 

 

2018-11-18

Դիտում` 2003
( Տեղադր.՝ 2018-09-14)

Banks.am


Smartclick.ai