Կազմակերպություն

Իրավաբանական բաժնի բռնագանձման խմբի մասնագետ

Իրավաբանական բաժին

Ամբողջը 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն (ցանկալի է իրավաբանական),

• պահանջվող գործառույթներով ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,

• հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,

• վերլուծելու ունակություն,

• հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,

• թիմային աշխատանքի հմտություններ,

• լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն,

• աշխատաժամանակի հիմնական մասը գրասենյակից դուրս անցկացնելու պատրաստակամություն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ արտադատական, դատական և դատական ակտերի հարկադիր կատարման կարգով պարտքերի հետգանձնման նպատակով աշխատանքների կատարում: Մասնավորապես.

• Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ հանդիպում, այցելություններ և բանակցությունների վարում, արդյունավետ եւ հետեւողական հավաքագրման ռազմավարության կիրառում՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,

• Դատական, արտադատական և դատական ակտերի հարկադիր կատարման կարգով գումարների գանձմանն ուղղված աշխատանքների իրականացում,

• Ընկերության շահերի պաշտպանության ապահովում ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, պետական այլ իրավասու մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում,

• Ընկերության խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառության վարում, այդ թվում` դրանց վերաբերյալ գործավարության ու սահմանված կարգով պահպանման ապահովում,

• Հաշվետվությունների կազմում և ներկայացում,

• Խնդրահարույց վարկերի հետ վերադարձմանն ուղղված անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացում:


 

Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0032, Սեբաստիա 123 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ anahit.manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են: 

 

 

2018-11-25

Դիտում` 2092
( Տեղադր.՝ 2018-11-08)

Banks.am


Smartclick.ai