Կազմակերպություն

Ստեփանավանի մասնաճյուղի կառավարիչ

Ստեփանավանի մասնաճյուղ

Լոռի/Ստեփանավան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

•    Բարձրագույն տնտեսագիտական  կրթության պարագայում 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում,
•    բարձրագույն ոչ մասնագիտական  կրթության պարագայում 4 տարվա աշխատանքային   փորձ ֆինանսաբանկային համակարգում:

Գիտելիքներ հետևյալ ոլորտներում`
•    վարկային կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն,
•    տեղական ինքնակառավարման և դատական մարմինների, ինչպես նաև ԴԱՀԿ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի խորացված իմացություն,
•    համակարգչով աշխատելու (MS Excel և MS Word ծրագրեր) հմտություն,
•    կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ,
•    ՀԾ Բանկ 4.0 ծրագիր իմացությունը կդիտվի որպես առավելություն,
•    թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 


•    Պլանավորել, կազմակերպել, համակարգել և վերահսկել  մասնաճյուղի   վարչական և տնտեսական գործունեությունը,
•    պլանավորել, կազմակերպել, համակարգել և վերահսկել  մասնաճյուղի  կողմից վարկերի տրամադրման, մարման և  ներկայացուցչության  հաճախորդների սպասարկման ամբողջ գործընթացը` համաձայն ՀՀ օրենսդրությանը և Կազմակերպության ներքին իրավական ակտերին,
•    կառավարել և ապահովել վարկային պորտֆելի պլանավորված ծավալներն  ու  որակը,
•    սահմանված կարգով ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
•    մասնակցել Կազմակերպության ռազմավարության զարգացման ծրագրերի մշակմանը,
•    ուսումնասիրել, հետազոտել  և վերլուծել տարածքային շուկան, վերլուծությունների հիման վրա առաջարկել նոր վարկատեսակներ և ծառայություններ,
•    համագործակցել  տեղական ինքնակառավարման և դատական մարմինների, ինչպես նաև ԴԱՀԿ-ի հետ:


 

Հետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ուղարկել ՀՀ ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի փողոց 18ա “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Ստեփանավանի մասնաճյուղ կամ vacancy@aregak.am  էլ. հասցեով` որպես վերնագիր նշելով “Ստեփանավանի մասնաճյուղի կառավարիչ”  պաշտոնի անվանումը, հակառակ դեպքում Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
       Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները:     


 

 

2019-03-04

Դիտում` 2156
( Տեղադր.՝ 2019-02-15)

Banks.am


Smartclick.ai