Կազմակերպություն

Հաշվապահ

Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչություն/ Գլխամաս

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,

• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` որպես հաշվապահ, ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը առավելություն է,

• Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,

• Միջազգային որակավորման առկայություն (ACCA առնվազն 3-րդ մակարդակի կամ CFA 1-ին մակարդակի, և այլն),

• MS Word և MS Excel ծրագրերի խորացված իմացություն, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,

• թիմում աշխատելու հմտություններ,

• նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

• վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,

• հաղորդակցման հմտությունների առկայություն, գործարար էթիկայի տիրապետում,

• հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

 

Մրցակցային, լայն առավելությունների փաթեթ

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Իրականացնում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ծախսերի հաշվառում:

• Կազմում է հարկային տեսչություն ներկայացվող հաշվետվությունները:

• Հաշվարկում է տեղական տուրքերի և այլ պարտադիր վճարները, իրականացնում է հաշվետվությունների կազմում և հարկերի ու տուրքերի վճարում:

• Պարբերաբար ուսումնասիրում է իր պարտականություններին առնչվող ՀՀ ԿԲ և Բանկի ներքին իրավական ակտերը և ապահովում դրանց պահանջների կատարումը:

• Իրականացնում է իր անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականները:

 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` cv@evocabank.am վերնագրում պարտադիր նշելով «Հաշվապահ» անվանումը:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 28.04.2019թ.:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ: 

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html


 

2019-04-28

Դիտում` 1225
( Տեղադր.՝ 2019-04-08)

Banks.am


Smartclick.ai