Կազմակերպություն

Ավագ հաշվապահ-Հարկերի գծով մասնագետ

Բանկի գլխամասային գրասենյակ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,

• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` որպես հաշվապահ, ցանկալի է ֆինանսական կամ բանկային ոլորտում աշխատանքային փորձ,

• Հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, իմացություն,

• Միջազգային որակավորման առկայությունը (ACCA կամ CFA և այլն), հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն,

• MS Office ծրագրերի խորացված իմացություն,

• թիմում աշխատելու հմտություններ,

• նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,

• վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,

• հաղորդակցման հմտությունների առկայություն, գործարար էթիկայի տիրապետում,

• հայերեն լեզվի ազատ տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• ՀՀ օրենսդրությանը համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում,

• Հաշվապահական ստանդարտների և ներքին ընթացակարգերի համաձայն ձևակերպումների կատարում,

• Բանկի ծառայությունների շրջանակներում մասնագիտացված հաշվապահական և հարկային խորհրդատվության տրամադրում,

• Բանկային ձևակերպումներին առնչվող ուսումնասիրությունների և վերլուծությունների կատարում,

• Հարկային օրենսդրության փոփոխությունների ուսումնասիրում և նոր գործընթացների, ստանդարտների ներդնում, դրանց գործարար և ֆինանսական ազդեցությունների գնահատում, առաջարկությունների ներկայացում,

• Բոլոր պահանջվող հարկային հաշվետվությունների կազմում հարկային օրենսդրությանը համապատասխան,

• Պարբերաբար իր պարտականություններին առնչվող ՀՀ ԿԲ և Բանկի ներքին իրավական ակտերի ուսումնասիրում և դրանց պահանջների կատարման ապահովում,

• Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

 

Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն (CV, Resume) հայերեն կամ անգլերեն լեզվով հետևյալ էլեկտրոնային հասցեով` cv@evocabank.am վերնագրում պարտադիր նշելով «Ավագ հաշվապահ-Հարկերի գծով մասնագետ» անվանումը:

 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք:

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

Էվոկաբանկի աշխատակիցները ստանում են մի շարք առավելություններ, որին կարող եք ծանոթանալ` հետևելով նշված հղումը` https://www.evocabank.am/vacancies.html


 

2019-05-31

Դիտում` 1256
( Տեղադր.՝ 2019-05-10)

Banks.am


Smartclick.ai