Կազմակերպություն

Թվային պրոդուկտների զարգացման բաժնի առաջատար մասնագետ

Մանրածախ բիզնեսի զարգացման վարչություն

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական).

• Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ֆինանսա-բանկային ոլորոտում, թվային պրոդուկտների զարգացման գծով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն.

• Բանկային գործի, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության և նորմատիվային դաշտի ընդհանուր իմացությունը ցանկալի է.

• Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն.

• Ստեղծագործական մտածողություն.

• Հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ.

• Դինամիկ, արագ փոխվող միջավայրում աշխատելու ունակություն, արագ կողմնորոշման կամ արձագանքման կարողություն.

• Շուկան ուսումնասիրելու հմտություններ.

• MS office ընդհանուր գիտելիքներ.

• Թիմում աշխատելու պատրաստակամություն.

• Պատասխանատվության բարձր զգացում.

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Թվային պրոդուկտների, այդ թվում ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի և հեռահար սպասարկման այլ համակարգերի ռազմավարության մշակման աջակցում
• Տեխնիկական առաջադրանքների խմբագրում
• Թվային պրոդուկտների շուկայի ուսումնասիրություն
• Գործող հեռահար համակարգերից օգտվող հաճախորդների համար սպասարկման որակի բարձրացմանն ուղղված ձեռնարկվող միջոցառումների աջակցում
• Բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարում
• Բաժնի աշխատանքների իրականացում՝ համաձայն բաժնի աշխատանքները կանոնակարգող ներքին ընթացակարգերի
• Միջազգային շուկաներում ֆինանսական տեխնոլոգիաների կիրառության ուսումնասիրություն, արդյունավետության գնահատում
• Այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2019-11-08

Դիտում` 2377
( Տեղադր.՝ 2019-10-02)

Banks.am


Smartclick.ai