Հինգշաբթի, Հունվար 08
«Հրազդան» մասնաճյուղի գործավար
«Հրազդան» մասնաճյուղ
Կոտայք/Հրազդան
Բարձրագույն
1-3 տարի
• մեկ տարի հաճախորդների սպասարկման ոլորտում /գործավարի, օգնականի և/կամ այլ հարակից պաշտոններում/,
• բարձրագույն կրթություն,
• հաղորդակցման հմտություններ,
• պատասխանատվություն, օպերատիվություն, ճշտապահություն,
• գործավարության կազմակերպման հիմունքերի իմացություն,
• գործարար շփման վարվելակերպի իմացություն,
• հայերենի - ազատ տիրապետում, անգլերենը – ցանկալի է,
• MS Office, Internet փորձառու օգտագործող:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Պատասխանում է հեռախոսազանգերին, գրանցում է հաղորդագրությունները և փոխանցում է համապատասխան աշխատողին, կատարում է փաստաթղթերի պատճենահանման, պատկերամուտի /սքանի/, ֆաքսի աշխատանքներ, ինչպես նաև նամակագրության աշխատանքներ,
• Մուտքագրում է համապատասխան տվյալները Ընկերության տեղեկատվական համակարգերի կառավարման ծրագրում,
• Պատրաստում է պայմանագրեր, մասնակցում է հաշվետվությունների պատրաստման գործընթացին, անհրաժեշտության դեպքում տեղեկություններ է տրամադրում համապատասխան աշխատողներին,
• Ղեկավարում և համակարգում է տեղեկատվության փոխանակումը,
• Ապահովում է Ընկերության անձնակազմի և հյուրերի ճանապարհորդության/գործուղման հետ կապված պայմանավորվածությունները և ժամանակավոր կացարանները,
• Հսկողություն է իրականացնում է աշխատողների, Հաճախորդների, Գործընկերների և հյուրերի Ընկերության տարածք մուտքի և ելքի նկատմամբ, տրամադրում է համապատասխան քարտեր,
• Պատասխանում է Հաճախորդների և Այցելուների հարցերին, ընդունում է նրանց առաջարկները և դժգոհությունները,
• Համակարգում է հատուկ այցելություններն ու հանդիպումները, ցուցակագրում է հանդիպումները,
• Պատրաստում է Մասնաճյուղի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը,
• Իրականացնում է Մասնաճյուղին ամրակցված տրանսպորտային միջոցների երթուղիների բաշխումը, կատարած վազքի հաշվառումը և դրա հետ կապված տեղեկատվության գրանցումները, ինչպես նաև դրա վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը:
• Ապահովում է փաստաթղթերի պարբերական կրկնօրինակումը և նրանց պաշտպանվածությունը:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան 2305, Միկրոշրջան 4-րդ փ., 6-6/1 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ anahit.manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Անորոշ ժամկետով
2022-01-21
Դիտում` 2352 ( Տեղադր.՝ 2020-05-19)
08.01.2026 | 17:11 «Արմլիզինգ»-ը եւ Global Gender-Smart Fund-ն ընդլայնում են կանանց ձեռներեցության ֆինանսավորումը Հայաստանում
08.01.2026 | 15:15 Հայէկոնոմբանկը եւ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն աջակցում են մարզային ՓՄՁ-ների զարգացմանը
08.01.2026 | 09:53 Հայկական բանկերը մեդիայում. 2025թ. IV եռամսյակի արդյունքները
08.01.2026 | 09:19 Revolut-ը կարող է թուրքական թվային բանկ ձեռք բերել
07.01.2026 | 17:43 ՀՀ բանկային ոլորտի միջին աշխատավարձն ու ամենապահանջված փափուկ հմտությունները
07.01.2026 | 17:08 2025-ի աշխատաշուկա․ Ֆինանսաբանկային ոլորտի առաջատարները եւ պահանջված մասնագիտությունները
07.01.2026 | 17:00 2025-ին աշխատաշուկայի առաջատար եռյակը՝ ՏՏ եւ ֆինանսաբանկային ոլորտներից
07.01.2026 | 15:32 2025 թվականին ՊԵԿ-ն ապահովվել է 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտ
07.01.2026 | 10:38 CaixaBank-ը արհեստական բանականության գրասենյակ է հիմնել
07.01.2026 | 09:43 Ալիեւ. Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները
05.01.2026 | 10:37 ԿԲ-ն՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի անցումային ժամանակահատվածի վերաբերյալ
30.12.2025 | 20:45 «Դարձիր Ձմեռ Պապ». ԱրմՍվիսԲանկի նախաձեռնությունը սահմանամերձ համայնքների երեխաների համար
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau