Չորեքշաբթի, Հուլիս 23
Իրավաբանական դեպարտամենտի Պայմանագրերի և իրավական վերլուծությունների վարչության Պայմանագրերի բաժնի իրավախորհրդատու
Պայմանագրերի և իրավական վերլուծությունների վարչության Պայմանագրերի բաժին
Երևան
Բարձրագույն մասնագիտական
1-3 տարի
• Բարձրագույն իրավաբանական (դիպլոմավորված իրավաբան, մագիստրոսի կոչումը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն).
• Երկու տարվա մասնագիտական ստաժ իրավախորհրդատուի պաշտոնում (բանկերում կամ վարկային կազմակերպություններում մասնագիտական ստաժը ցանկալի է).
• Վերլուծական ունակություններ.
• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի իմացություն.
• Պայմանագրային իրավունքին վերաբերելի օրենսդրության և նորմատիվ իրավական ակտերի իմացություն, վերլուծություններ կատարելու և մեկնաբանություններ տալու հմտություններ.
• Գործարքների (պայմանագրեր, համաձայնագրեր, լիազորագրեր և այլն) նախագծեր կազմելու հմտություն.
• Արագ կողմնորոշվելու, ստրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և որոշումներ կայացնելու ունակություններ.
• Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (բավարար).
• MS office իմացություն.
• Բանակցություններ վարելու ունակություններ, սկզբունքայնություն և օբյեկտիվություն.
• Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա.
• Թիմային աշխատանք.
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Բանկի գործունեության պայմանագրային իրավունքի ընթացիկ սպասարկում, որը ներառում է՝ գործարքների (պայմանագրերի, լիազորագրերի և այլն) և դրանցից բխող նամակների նախագծերի կազմում.• Պայմանագրային իրավունքին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրում և դիրքորոշման տրամադրում.• Բանկային օրենսդրությամբ, բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացման համար գործարքների (պայմանագրերի, համաձայնագրերի, լիազորագրերի և այլն) ուսումնասիրում և մշակում.• Գործարքների պայմանների որոշման և դրանց քննարկման մասնակցության ապահովում.• Գործարքների իրավական վերլուծությունների կատարում և գրավոր եզրակացությունների կազմում.
• Գործարքների իրավական ռիսկերի և դրանց հետևանքների բացահայտում.• Գործարքների իրավական ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակում և տրամադրում.• Գործարքներից բխող արտաքին և ներքին ցանկացած բնույթի թղթակցության պատասխանների կազմում, գործարքների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում.• Մատուցվող ծառայությունների վերաբերյալ գործարքների օրինակելի ձևերի կազմում, պարբերաբար վերանայում, նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցում, փոփոխությունների կամ լրացումների կատարման առաջարկությունների ներկայացում.• Գործարքների նախագծերի ուսումնասիրում և կազմում, գործարքների պայմանների մեկնաբանում.
• Գործարքների հետ կապված իրավաբանական խորհրդատվության տրամադրում.
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:
Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:
Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:
2020-10-16
Դիտում` 1633 ( Տեղադր.՝ 2020-09-17)
23.07.2025 | 11:58 13-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր առաջնությունների
23.07.2025 | 11:38 Սամվել Կարապետյանը հաղթել է կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը
23.07.2025 | 10:48 Ֆասթ Բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը
22.07.2025 | 15:49 ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը
22.07.2025 | 15:10 Amio Era-ն՝ Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ
22.07.2025 | 12:46 ChatGPT-ն ներկառուցված օնլայն վճարումների համակարգ կգործարկի
22.07.2025 | 09:52 ԿԲ-ն միացել է Global Financial Innovation Network-ին
22.07.2025 | 00:05 Ultima Yandex Go. Երբ ուղղաթիռն օգնում է խնայել կարեւորագույն ռեսուրսը՝ ժամանակը
21.07.2025 | 17:17 Ամիօ Բանկն առաջարկում է պարզեցված եւ ճկուն զեղչային առաջարկներով ավտովարկ
21.07.2025 | 15:46 Մեկնարկել է Evoca Partners Club-ն ու Evoca Benefits նախագիծը
21.07.2025 | 14:43 Anthropic-ը Claude-ի հիման վրա ֆինանսական վերլուծության լուծում է գործարկել
21.07.2025 | 12:41 Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau