Կազմակերպություն

Իրավաբանական դեպարտամենտի Պայմանագրերի և իրավական վերլուծությունների վարչության Իրավական վերլուծությունների բաժնի ավագ իրավախորհրդատու

Պայմանագրերի և իրավական վերլուծությունների վարչության Իրավական վերլուծությունների բաժին

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

• Բարձրագույն իրավաբանական կրթություն (դիպլոմավորված իրավաբան, մագիստրոսի կոչումը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն).

• Երեք տարվա մասնագիտական փորձ որպես իրավախորհրդատու, որից առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կազմակերպություններում.

• Վերլուծական ունակություններ.

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի իմացություն.

• Քաղաքացիական, աշխատանքային, կորպորատիվ իրավունքի գերազանց իմացություն.

• Արագ կողմնորոշվելու, սթրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և որոշումներ կայացնելու ունակություններ.

• Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ).

• MS office իմացություն.

• Բանակցություններ վարելու ունակություններ, սկզբունքայնություն և օբյեկտիվություն.

• Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա.

• Թիմային աշխատանք.

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից բանավոր կամ գրավոր ներկայացված հարցերի վերաբերյալ իրավական խորհրդատվության տրամադրում.
• Բանկի ներքին իրավական ակտերի (կարգեր, կառավարչական ակտեր, կանոնակարգեր, վարչության որոշումներ, հրամաններ և այլ իրավական ակտեր) ուսումնասիրում և ըստ անհրաժեշտության համապատասխան փոփոխությունների կատարում, ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ քննարկումներին մասնակցություն.
• Բանկի աշխատողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական տույժի կիրառման և աշխատանքային հարաբերություններից բխող այլ իրավական եզրակացությունների, դիրքորոշումների տրամադրում.
• Վարկային փաթեթների վերլուծություն (ֆինանսավորման տրամադրման մասով) և եզրակացությունների տրամադրում.
• Ֆիզիկական, իրավաբանական անձանց, պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններից ստացված գրությունների ուսումնասիրում և պատասխան գրությունների կազմում.

• Բանկի հաճախորդների կողմից ներկայացված բողոք-պահանջների, այդ թվում նաև՝ ֆինանսական համակարգի հաշտարարին ուղղված պահանջ-դիմումների ուսումնասիրում և պատասխան գրությունների նախագծերի կազմում.
• Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրում և առաջարկների ներկայացում համապատասխան մարմիններին.
• Իրավական բնույթի տարատեսակ փաստաթղթերի կազմում և դրանց վերաբերյալ դիրքորոշման տրամադրում.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2021-08-01

Դիտում` 2686
( Տեղադր.՝ 2021-07-12)

Banks.am


Smartclick.ai