Ուրբաթ, Նոյեմբեր 28
Ավագ մասնագետ /բիզնես վարկերի վերլուծաբան/
Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժին
Երևան
Բարձրագույն մասնագիտական
1-3 տարի
• Բարձրագույն կրթություն /տնտեսագիտական և/կամ ֆինանսական/,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում վարկավորման բնագավառում,
• Վարկառուների բիզնեսի ֆինանսական տնտեսագիտական վերլուծության սկզբունքների և մեթոդաբանության իմացություն,
• Վարկառուների վարկունակության վերլուծության իրականացման մեթոդների իմացություն,
• Ֆինանսական գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ ակտերի, ՀՀ ԿԲ կարգերի և հրահանգների իմացություն,
• Տնտեսվարող սուբյեկտների հարկման և հաշվապահական հաշվառման հիմունքների իմացություն,
• Ֆինանս ական վերլուծության իմացություն,
• Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման և բիզնեսի վարման իրավական բնագավառների իմացություն, գրավի ապահովմամբ գործառնությունների իրականացման և փաստաթղթերի ապահովման պահանջների իմացություն,
• Հայոց և ռուսաց լեզուների իմացություն, անգլերենը ցանկալի է,
• MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող,
• Excel VBA ծրագրավորման լեզվի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Ընկերության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների ուսումնասիրում,
Իրականացնում է Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժին /այսուհետ՝ Բաժին/ ներկայացված վարկային հայտերի վերլուծություն (պոտենցիալ վարկառուի ֆինանսական վիճակի, վարկարժանության, վճարունակության և հուսալիության գնահատում, երաշխավորի, գրավի առարկայի ընդունելի լինելու գնահատման, փաստաթղթերի արժանահավատության և ամբողջականության վերաբերյալ) և որոշման ներկայացում՝ Անմիջական ղեկավարին: Անհրաժեշտության դեպքում իրականացնում է Բաժին ներկայացված պոտենցիալ վարկառուների վերաբերյալ տեղեկատվության լրացուցիչ ճշգրտում՝ հեռախոսազանգի, այցելությունների և այլ միջոցներով,
Վարկային ռիսկերի նույնականացում/հայտնաբերում, հայտնաբերված վարկային ռիսկերի նվազեցման համար առաջարկությունների պատրաստում,
Հաճախորդների վարկային ռիսկերի գնահատման հարցերով Ընկերության ստորաբաժանումների աշխատողների հետ փոխազդեցություն/համագործակցություն,
Ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները աշխատողների և հաճախորդների կողմից խաբեությունների, կեղծ և/կամ շինծու գործարքների, ծառայողական դիրքի չարաշահման, շահերի բախման և այլ ապօրինի գործողությունների բացառման, կանխման և/կամ բացահայտման ուղղությամբ,
Ապահովում է իր կողմից ուսումնասիրվող վարկային փաթեթների ամբողջականությունը և պահպանումը,
Պարտականությունների կատարման ընթացքում ներքին իրավական ակտերի պահանջների պահպանում,
Պարտականությունների կատարման ընթացքում վարկավորմանն առնչվող օրենսդրական, նորմատիվ ակտերի, ՀՀ ԿԲ կարգերի, կանոնակարգերի և հրահանգների, ՆԻԱ-ի և ՀՀ օրենսդրության պահանջների պահպանում,
Իրականացնում է Բաժնի գործունեությանը վերաբերվող հարցերով գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի աշխատողներին խորհրդատվության տրամադրում /բացի գաղտնի տեղեկատվությունից/,
Տեխնիկական անվտանգության և աշխատանքի պաշտպանության գծով նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանում և կատարում:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0033, Կալենցի 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Anahit.Manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2022-01-27
Դիտում` 2131 ( Տեղադր.՝ 2021-09-10)
27.11.2025 | 17:53 Evocabank-ը ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում 2025
27.11.2025 | 17:47 Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում կխթանվի զբոսաշրջությունը
27.11.2025 | 17:35 Կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարը կդառնա 10000 դրամ
27.11.2025 | 14:22 «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի նախագիծը
27.11.2025 | 12:46 IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի առաջին տրանշը
27.11.2025 | 12:02 Ֆասթ Բանկը Mastercard World-ի նոր քարտապաններին տրամադրում է մինչեւ 25% քեշբեք
27.11.2025 | 11:04 Օնլայն ավանդ Byblos Mobile-ով՝ առանց բանկ գալու
26.11.2025 | 17:48 Ինեկոբանկը մեկնարկում է Սեւ Ուրբաթին նվիրված լայնածավալ արշավ
26.11.2025 | 17:06 Հայաստանը ներկայացվել է GALA 2025 միջազգային հարթակում
26.11.2025 | 16:45 Կարեւորելով տեղեկատվական անվտանգությունը. IDBank-ը եւ Իդրամը APOCALYPSE CTF 2025 մրցույթի կողքին էին
26.11.2025 | 15:59 Ակբա բանկը եւ Պրոպարկոն ամփոփել են համագործակցության մեկամյակը
26.11.2025 | 15:08 «Սեւ ուրբաթ» Ինգոյում․ բարձրակարգ ծառայություններ՝ ավելի մատչելի պայմաններով
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau