Հինգշաբթի, Հունվար 01
Մասնագետ-գանձապահ, Կոտայք մ/ճ
Մանրածախ բիզնեսի դեպարտամենտ
Կոտայք/Աբովյան
Բարձրագույն մասնագիտական
1-3 տարի
• Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն,
• Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• MS office գերազանց իմացություն, Հայկական Ծրագրերի իմացությունը ցանկալի է,
• Կանխիկ գումարի ստուգման հմտություններ,
• Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
• ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների սպասարկում, հաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
• Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
• Հաճախորդի կարիքների բացահայտում,
• Հաճախորդներից վճարման հանձնարարականների ընդունում և կատարում,
• Հաճախորդների բանկային, քարտային, այլ տարանցիկ հաշիվներով կանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում և իրականացում,
• Ժամկետային ավանդների ընդունում և վարում,
• Արտարժույթի փոխանակում /կանխիկ և անկանխիկ/,
• Արագ փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում,
• Կոմունալ վարձավճարների ընդունում,
• Բանկային ծառայությունների վաճառքի առաջխաղացման ուղղված տարբեր միջոցառումների իրականացում:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր դիմում-հայտերը («Կոնվերս Բանկ» ՓԲԸ դիմում-հայտի ձև) job@conversebank.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Մասնագետ-գանձապահ, Կոտայք մ/ճ»:
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:
Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձ, նաև` պարգևավճարների և խրախուսումների ճկուն համակարգ:
Մեր խրախուսումների փաթեթը ներառում է արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և ապրանքատեսակներ, առողջության ապահովագրություն աշխատակցի և ընտանիքի անդամների համար:
Բանկը կարևորում է յուրաքանչյուր աշխատակցի համար անձնական և մասնագիտական զարգացման ներդրում՝ պահելով նրանց շուկայի առաջատար դիրքերում, նաև ընձեռում է կարիերայի աճի հնարավորություն` անձնակազմի յուրաքանչյուր անդամի համար:
2022-10-17
Դիտում` 1024 ( Տեղադր.՝ 2021-10-26)
30.12.2025 | 20:45 «Դարձիր Ձմեռ Պապ». ԱրմՍվիսԲանկի նախաձեռնությունը սահմանամերձ համայնքների երեխաների համար
30.12.2025 | 14:13 Տիգրան Պետրոսյան․ «Գլոբալ Կրեդիտ»-ը շարունակելու է առաջ շարժվել նորարարության ուղիով
30.12.2025 | 13:38 Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ
30.12.2025 | 10:47 Բիբլոս Բանկ Արմենիան 7 մլն ՀՀ դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
30.12.2025 | 10:40 Ֆասթ Բանկի ակտիվների թիվը 2025-ին հատել է 1 մլրդ դոլարը
29.12.2025 | 15:55 ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
29.12.2025 | 15:41 Իտալիա, ԱՄԷ եւ պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
29.12.2025 | 10:20 Հայաստանում բնակելի տների գներն աճել են 18.6%-ով
26.12.2025 | 19:07 Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի եւ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
26.12.2025 | 17:23 Արտակ Առաքելյան. Հաստատակամորեն առաջ ենք շարժվում դեպի մեր ռազմավարական նպատակները
26.12.2025 | 16:58 ԿԲ նախագահ. Գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանը պահպանել է մակրոտնտեսական կայունությունը
26.12.2025 | 16:44 Յունիբանկը թողարկել է նվեր քարտեր
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau