Կազմակերպություն

Ֆիզիկական անձանց պրոդուկտների զարգացման բաժնի առաջատար մասնագետ/մասնագետ

Մանրածախ բիզնեսի զարգացման վարչություն

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն տեխնիկական կամ տնտեսագիտական կրթություն

• Ֆինանսական համակարգում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ

• Բանկային ծառայությունների գերազանց իմացություն, ֆիզիկական անձ հաճախորդներին վերաբերող պրոդուկտների մասին գիտելիքներ

• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության և նորմատիվ իրավական ակտերի իմացություն

• Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերեն կամ անգլերեն լեզուներից որևէ մեկի գերազանց իմացություն

• Ստեղծագործական և վերլուծական մտածողություն

• Հաղորդակցման, ներկայացման, միջանձնային շփման, բանակցությունների վարման հմտություններ

• Սահմանված վերջնաժամկետում արդյունավետ գործելու ունակություն

• Թիմում աշխատելու պատրաստակամություն

• Պատասխանատվության բարձր զգացում

• Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office, ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը խրախուսվում է

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Մանրածախ բիզնեսի զարգացման նպատակով նախաձեռնում, բանակցում և կազմակերպում է տեղական և միջազգային ֆինանսական և այլ կառույցների հետ Բանկի համագործակցություն

• Ուսումնասիրում է ֆիզիկական անձ հաճախորդների համար նոր պրոդուկտների մշակման, ներդրման, ինչպես նաև կիրառվող բանկային պրոդուկտների կատարելագործման հնարավորությունը, ներկայացնում է առաջարկներ և իրագործում է նախագծեր

• Մշակում է ֆիզիկական անձ հաճախորդների համար պրոդուկտների տրամադրման գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերը, ուսումնասիրում և ապահովում է ընթացակարգերի համապատասխանեցումն օրենսդրական պահանջներին և փոփոխություններին

• Ներկայացնում է հիմնավորված առաջարկներ ֆիզիկական անձ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների զարգացման, վաճառքների խթանման ուղղված միջոցառումների, մարքեթինգային ծրագրերի, գովազդային ակցիաների մշակման ու կազմակերպման համար

• Ներկայացնում է առաջարկներ ֆիզիկական անձ հաճախորդների համար նոր բանկային գործիքներ ներդնելու, ինչպես նաև կիրառվող բանկային գործիքներն արդիականացնելու վերաբերյալ

• Հետևում է մանրածախ բիզնեսի պրոդուկտների մասով Բանկի կայքի թարմացումներին

• Կատարում է Ֆինինֆո կայքում մանրածախ բիզնեսի պրոդուկտների մասով տեղեկատվության ներմուծում և հետևում է տվյալների թարմացումներին

• Ուսումնասիրում է ֆիզիկական անձ հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հնարավորությունները

• Իրականացնում է գաղտնի գնումներ՝ հեռախոսով կամ տեղում, մրցակիցների կողմից առաջարկվող պրոդուկտների ուսումնասիրության նպատակով

• Իրականացնում է բաժնի գործավարությունը

• Կատարում է բաժնի այլ ընթացիկ աշխատանքները

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:

Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:

 

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:

Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:

 

2021-12-15

Դիտում` 1610
( Տեղադր.՝ 2021-11-24)

Banks.am


Smartclick.ai