Կազմակերպություն

Կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար

Կորպորատիվ վաճառքների բաժին

Երևան/Կենտրոն 

Բարձրագույն մասնագիտական 

1-3 տարի 

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձի առկայություն
  • Ոլորտին վերաբերող օրենսդրության իմացություն («Ապահովագրության և ապահովագրական գործունեության» մասին ՀՀ օրենք, «Գնումների մասին» ՀՀ օրենք և այլն):
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ազատ հաղորդակցվելու ունակություն
  • MS Office փաթեթի լավ իմացություն


 

պայմանագրային

Տարիքային սահմանափակում չկա  

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Ուսումնասիրում է ապահովագրական շուկան և ընտրում ապահովագրության վկայագրի գնորդին
  • Ընկերության անունից ներկայացնում է ապահովագրության պայմանագրի կնքման վերաբերյալ առաջարկություններ
  • Նախապատրաստում է տարբեր կազմակերպությունների կողմից հայտարարված մրցույթային փաթեթները
  • Ապահովում է կորպորատիվ վաճառքների բաժնին հասցեագրված գրությունների գրավոր պատասխանները, ինչպես նաև կազմակերպում է տարբեր կազմակերպություններին և մարմիններին ուղղված համապատասխան գրությունների և առաջարկությունների նախագծերի կազմման աշխատանքները
  • Կայացնում է օբյեկտի ապահովագրության ընդունման կամ մերժման մասին որոշում
  • Ելնելով ընկերությունում գործող վերաապահովագրական քաղաքականությունից` անհրաժեշտ տեղեկատվություն է փոխանցում ընկերության վերաապահովագրության վարչություն
  • Կազմակերպում և վերահսկում է իր ենթակայության տակ գտնվող մասնագետների աշխատանքները
  • Ընկերության գլխավոր տնօրենին է ներկայացնում ռիսկերի վերլուծությունների գծով կատարած աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ
  • Ընկերության գլխավոր տնօրենին է ներկայացնում կատարած աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ և դրանց արդյունքում ներկայացնում առաջարկություններ աշխատանքները խթանելու վերաբերյալ
  • Իրականացնում է գլխավոր տնօրենի կամ վաճառքների գծով տնօրենի կողմից տրված այլ հանձնարարականներ
 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 23.02.2022թ․-ն իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել hr@armeniainsurance.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

 

Անձնական հատկանիշներ և գործարար որակներ

  • Նախաձեռնողականություն
  • Թիմում աշխատելու և ղեկավարելու ունակություն
  • Սուղ ժամանակային պայմաններում աշխատելու ունակություն
  • Ներկայացուցչական և հաղորդակցման ունակություններ
  • Բանակցություններ վարելու ունակություն
  • Աշխատասիրություն և բարձր պատասխանատվության զգացում
  • Վերլուծելու, արդյունավետ հաղորդակցվելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
 

2022-02-23

Դիտում` 1117
( Տեղադր.՝ 2022-02-09)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW