Հինգշաբթի, Հունիս 08
Կատարողական վարույթներով և սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի գլխավոր մասնագետ
Կատարողական վարույթներով և սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժին
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
• Բարձրագույն իրավաբանական կրթություն.
• Մասնագիտական աշխատանքային փորձ երեք տարուց ոչ պակաս, որից առնվազն մեկ տարի սնանկության ոլորտում (բանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն).
• ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն.
• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն.
• ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի և վերաբերելի այլ իրավական ակտերի անթերի իմացություն.
• Համակարգչային Word, Excel, Outlook, ՀԾ ծրագրերի և համացանցային հավելվածների պարտադիր իմացություն.
• Շփման հմտությունների, խնդիրների ախտորոշման և լուծումների առաջարկման, թիմային աշխատանքի կարողություններ.
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Իրականացնում է Կատարողական վարույթներով և սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի իրեն հանձնարարված աշխատանքները.• Սնանկության գործերի վերլուծություն և սնանկության գործերի սպասարկում՝ բոլոր փուլերում.• Դատական պրակտիկայի որոնում և վերլուծություն՝ իրավական հարցերի վերաբերյալ իրավաբանական եզրակացությունների պատրաստմամբ.• Դատական աշխատանքի պլանի կազմում.• Իրավական փաստաթղթերի կազմում, այդ թվում նաև դատավարական.• Սնանկ ճանաչելու մասին դիմումների կազմում, պահանջը գրանցելու մասին դիմումների ներկայացում.• Բանկի պահանջները պարտապանի պարտատերերի պահանջների գրանցամատյանում ներառելուն ուղղված գործողությունների իրականացում.• Առանձին կատեգորիայի առանձին վեճերի իրավական սպասարկման արդյունավետության վերլուծություն.• Պարտապանի պարտատերերի պահանջների գրանցամատյանում ընդգրկվելու համար հայտարարված սնանկության պարտատերերի պահանջների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու և համապատասխան կատեգորիայի առանձին վեճերի սպասարկում արդյունավետության վերլուծության փորձ.• Բանկի պահանջը պարտատերերի պահանջների գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով ներառելուն ուղղված գործողությունների իրականացում.• Այլ պարտատերերի կողմից ներկայացված պահանջների հիմնավորվածության, չափի և օրինականության վերաբերյալ վերլուծության իրականացում և անհրաժեշտ քայլերի ձեռնարկում.• Սնանկության գործերով կառավարչի գործողությունների արդյունավետության վերահսկողություն պարտապանի գույքի գույքագրման, գնահատման, իրացման, գումարների բաշխման փուլում.• Սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության իրականացման, կեղծ, կանխամտածված սնանկության հատկանիշների հայտնաբերման փուլում կառավարչի գործողությունների արդյունավետության վերլուծություն.• Պարտապանի վիճահարույց գործարքների հիմքերի վերլուծություն.• Պարտապանի գործարքների անվավերության, պարտապանի գույքի հնարավոր հետկանչման և դրա վերադարձի հնարավորության, համապատասխան դիմումներ ներկայացնելու հմտություններ.• Պարտապանի դեբիտորական պարտքերի հետ պահանջների և պահանջների կատարման հմտություններ, դրանց արդյունավետության վերլուծություն և վերահսկում.
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:
Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:
Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:
2022-05-27
Դիտում` 1424 ( Տեղադր.՝ 2022-04-27)
07.06.2023 | 17:43 Միշուստին. «Վերին Լարսի» անցակետի վերակառուցումը կավարտվի մինչեւ հունիսի 15-ը
07.06.2023 | 15:26 ՀԲ. Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4%
07.06.2023 | 14:32 Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել
07.06.2023 | 14:01 Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակով
07.06.2023 | 13:48 Կկայանա «Դրամի աղբյուրագիտական արժեքը» գիտաժողովը
07.06.2023 | 12:03 Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2022-ին աճել է 39,4%-ով
07.06.2023 | 10:25 ՀԲ-ն բարձրացրել է Թուրքիայի տնտեսական աճի կանխատեսումը
07.06.2023 | 09:37 Fly Arna-ն եւ ՔՈԱՖ-ը բացահայտել են ավիացիայի աշխարհը երեխաների համար
06.06.2023 | 22:40 Հայ-չինական գործարար կապերի ամրապնդումը՝ Andron-ի եւ Neta-ի օրինակով
06.06.2023 | 17:47 Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետները
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2023 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau