Կիրակի, Դեկտեմբեր 21
Իրավախորհրդատու
Իրավաբանական ծառայություն
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
• Բարձրագույն իրավաբանական կրթություն (դիպլոմավորված իրավաբան, մագիստրոսի կոչումը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն).
• Փաստաբանի արտոնագիրը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն.
• Երեք տարվա մասնագիտական փորձ որպես իրավախորհրդատու, որից առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կազմակերպություններում.
• Վերլուծական ունակություններ.
• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի իմացություն.
• Քաղաքացիական, աշխատանքային, քաղաքացիական և վարչական դատավարության, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի լավ իմացություն.
• Արագ կողմնորոշվելու, ինքնուրույնաբար աշխատելու, սթրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և որոշումներ կայացնելու ունակություններ.
• Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ).
• MS office իմացություն.
• Բանակցություններ վարելու ունակություններ, սկզբունքայնություն և օբյեկտիվություն.
• Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա.
• Թիմային աշխատանք.
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Ինքնուրույն կազմում է վարչական, քաղաքացիական և արբիտրաժային գործերով հայցադիմումներ, Բանկի դեմ ներկայացված հայցադիմումների պատասխաններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, դատավարական փաստաթղթեր, դատարաններում ներկայացուցչության միջոցով ներկայացնում է Բանկի շահերը.• Քրեական գործերով ներկայացուցչության միջոցով ներկայացնում է Բանկի շահերը հետաքննության, նախաքննության մարմիններում և քրեական դատարաններում, կազմում է դիմումներ, քաղաքացիական հայց, միջնորդություններ, դատավարական այլ փաստաթղթեր, Բանկին վերաբերելի մասերով կազմում է հետաքննության և նախաքննության մարմինների կողմից կայացված որոշումների դեմ բողոքներ, ինչպես նաև քրեական գործերով դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ.• Իրականացնում է իրավապահ մարմինների հետ կապված թղթակցության ուսումնասիրություն, և ըստ անհրաժեշտության կազմում է դրանց պատասխաններ.• Ուսումնասիրում է դատական նախադեպերը, դատական պրակտիկան և դրանց հիման վրա առաջարկություններ է ներկայացնում ներքին իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.• Մասնակցում է Բանկի դեմ հարուցված վարչական վարույթներով լսումներին, տալիս է բացատրություններ, հայտնում է դիրքորոշումներ, բողոքարկում է վարչական մարմնի վարչական վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտերը վերադասության կարգով.• Իր մասնակցությամբ դատական կամ վարչական կամ քրեական վարույթի գործերով կազմում է հայցվորների, դիմողների և այլ անձանց Բանկին ուղղված գրությունների, դիմումների, դիմում-բողոքների և այլ գրավոր փաստաթղթերի պատասխանների նախագծեր.• Իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն՝ ներկայացնելով ծագած վեճերի դեպքում դատական հեռանկարների վերաբերյալ վերլուծություններ.
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը (http://www.armbusinessbank.am/uploads/attachments/article/Application-form.doc) hr@armbusinessbank.am հասցեին:
Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք: Դիմում-հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:
Դիմում-հայտերի հավաքագրման (1-ին փուլ) արդյունքում ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման հաջորդ փուլի մասին:
2022-05-31
Դիտում` 915 ( Տեղադր.՝ 2022-05-10)
20.12.2025 | 09:37 Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
20.12.2025 | 09:03 Ֆինանսական կարողությունների ինդեքսը գերազանցել է սահմանված ազգային թիրախը
19.12.2025 | 15:57 Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը կազմել է ավելի քան 150%
19.12.2025 | 15:15 Կոնվերս Բանկի եւ Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
19.12.2025 | 10:59 «Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկում է Թեհրան-Երեւան-Թեհրան չվերթերը
18.12.2025 | 13:44 Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
18.12.2025 | 10:19 Big Christmas Market. ID տաղավարում կարող եք շահել idplus-ի նվեր-քարտեր idcoin առաջարկներ
18.12.2025 | 09:44 Evoca ավտովարկ՝ արագ, հարմար եւ շահավետ պայմաններով
17.12.2025 | 17:39 ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
17.12.2025 | 17:32 Մհեր Գրիգորյանը եւ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման նոր քայլերը
17.12.2025 | 16:50 Amio Mastercard World. այս Ամանորի լավագույն նվերը
17.12.2025 | 11:23 Visa-ն սթեյբլքոինների խորհրդատվական ծառայություն է գործարկել
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau