Ուրբաթ, Մայիս 09
Ավագ իրավախորհրդատու
Իրավաբանական ծառայություն
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
• Բարձրագույն իրավաբանական կրթություն (դիպլոմավորված իրավաբան, մագիստրոսի կոչումը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն).
• Երեք տարվա մասնագիտական փորձ որպես իրավախորհրդատու, որից առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ ֆինանսական կազմակերպություններում.
• Վերլուծական ունակություններ.
• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի իմացություն.
• Քաղաքացիական, աշխատանքային, կորպորատիվ իրավունքի գերազանց իմացություն.
• Արագ կողմնորոշվելու, սթրեսային իրավիճակներում զգոնությունը չկորցնելու և որոշումներ կայացնելու ունակություններ.
• Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ).
• MS office իմացություն.
• Բանակցություններ վարելու ունակություններ, սկզբունքայնություն և օբյեկտիվություն.
• Հաճախորդների և գործընկերների հետ շփվելու էթիկա.
• Թիմային աշխատանք.
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Իրականացնում է իրավաբանական անձ և ԱՁ հաճախորդների վարկի, գրավի, երաշխավորության, երաշխիքի, ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (լիզինգի), ինչպես նաև Բանկի պահանջի զիջման (ցեսիայի) իրավաբանական սպասարկում, այդ թվում` դրանց հետ կապված իրավաբանական փաստաթղթերի ուսումնասիրություն, որի վերաբերյալ տալիս է իրավական եզրակացություն.
• Պատրաստում, փոփոխում և լրամշակում է վերոնշյալ վարկային գործիքների հետ կապված պայմանագրերի օրինակելի ձևերը (ներառյալ` ապահովման միջոցների պայմանագրերը).
• Պատրաստում/ստուգում է ոչ ստանդարտ պայմանագրեր և հաճախորդներին ուղարկվող տարատեսակ ոչ ստանդարտ ծանուցումներ.
• Մշակում է ավանդային և բանկային հաշվի բացման պայմանագրերի, բանկային քարտերի սպասարկման պայմանագրերի օրինակելի ձևերը, դրանցում փոփոխությունները/լրացումները.
• Տրամադրում է Բանկի մասնաճյուղերին և կառուցվածքային ստորաբաժանումներին խորհրդատվություն.
• Պատրաստում/ստուգում և տրամադրում է լիազորագրեր Բանկի մասնաճյուղերին և կառուցվածքային ստորաբաժանումներին.
• Ներկայացնում է Բանկի շահերը նոտարական գրասենյակում, ՀՀ Անշարժ գույքի կադաստրում, պետական և ոչ պետական մարմիններում և կազմակերպություններում.
• Ուսումնասիրում է վարկային հայտերը, կատարում է իրավաբանական փորձաքննություն և տալիս է եզրակացություն.
• Իրականացնում է վարկի, գրավի, երաշխավորության, երաշխիքի, ֆակտորինգի, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի իրավաբանական սպասարկում.
• Բանկի վարկավորման գործընթացում ցուցաբերում է իրավաբանական օգնություն` ուսումնասիրում է վարկային գործարքների հերթական փոփոխությունները և դրանց հետ կապված փաստաթղթերի փաթեթը, որի վերաբերյալ տալիս է եզրակացություն.
• Պատրաստում է վերոնշյալ գործարքների վերաբերյալ և դրանց հետ կապված տիպային պայմանագրերի օրինակները (ապահովում հանդիսացող-գրավ, երաշխավորություն և այլն).
• Բանկի վրա ազդող իրավական ռիսկերի բացահայտում, ամփոփում, վերլուծում և համապատասխան կանխարգելմանն ուղղված միջոցառումների նախագծերի առաջարկում.
• Բանկի ընթացիկ գործունեությանը իրավաբանական բնույթի ծառայությունների մատուցում և նմանատիպ աշխատանքների իրականացում.
• ՀՀ օրենքների, Կառավարության որոշումների, ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերի և Բանկի ներքին իրավական ակտերի կիրառման ապահովում.
• ՀՀ գործող օրենքների և իրավական ակտերի ոչ պաշտոնական պարզաբանումների, եզրակացությունների, առաջարկությունների տրամադրում.
• Բանկի կառավարման մարմինների կողմից ընդունվող և ներկայացված ներքին իրավական ակտերի համապատասխանեցումը ՀՀ գործող օրենսդրությանը.
• Բանկային գործառնություններին չառնչվող, Բանկի բնականոն գործունեությանը առնչվող պայմանագրերի, համաձայնագրերի և այլ նախագծերի օրենսդրության համապատասխանեցում, կազմում և նշագրում.
• Կատարված աշխատանքների ամփոփում և հաշվետվությունների կազմում.
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@armbusinessbank.am հասցեին:
Խնդրում ենք նամակի թեմա (subject) դաշտը լրացնել նշելով պաշտոնը և Ձեր անուն, ազգանունը հետևյալ կերպ` "Senior Legal Advisor – Name, Surname":
2022-12-04
Դիտում` 606 ( Տեղադր.՝ 2022-11-21)
08.05.2025 | 17:59 BMW-ի, Mercedes Benz-ի, Siemens-ի եւ Adidas-ի ղեկավարները համատեղ ուղերձ են տարածել
08.05.2025 | 16:17 Ամիօ բանկ. Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար
08.05.2025 | 12:22 Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
08.05.2025 | 12:18 «Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն եւ շատ ավելին
08.05.2025 | 10:19 Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
07.05.2025 | 18:09 Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
07.05.2025 | 16:22 Ամիօ լիզինգ. շինարարական տեխնիկայի ձեռքբերում՝ առանց մեծ ներդրումների
07.05.2025 | 13:46 $15 միլիոնի ներգրավում՝ Հայէկոնոմբանկի եւ ResponsAbility-ի համագործակցության շրջանակում
07.05.2025 | 12:04 Wizz Air-ը բացում է առաջին բազան Երեւանում եւ հայտարարում 8 նոր ուղղությամբ թռիչքների մասին
07.05.2025 | 11:04 Ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի ապրիլի բորսայական տվյալները
07.05.2025 | 10:31 Revolut-ի զուտ շահույթն աճել է 149%-ով
06.05.2025 | 17:54 Ակբա Բիզնես ակումբ. Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau