Հինգշաբթի, Նոյեմբեր 30
Ավագ դիլեր
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
Աշխատանքի նպատակը` Ֆինանսական գործարքների իրականացում, ռիսկերի բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում:
Կրթությունը՝ բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական մասնագիտությամբ
Մասնագիտական փորձը՝ առնվազն 4 տարի
Գիտելիքները (բնագավառը, խորությունը)
• Ֆինանսներ, ակտիվների և ռիսկերի կառավարում (խորացված)
• Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող օրենքների, իրավական ակտերի իմացություն (խորացված)
• ՀՀ ֆինանսական շուկայի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմացություն
• Համադրելի գործունեության միջազգային պրակտիկայի իմացություն,
• Հայերենի ազատ տիրապետում, ուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Հմտությունները՝ ֆինանսական և վիճակագրական վերլուծություն կատարելու ունակություն, MS Excel-ի խորացված իմացություն:
Այլ պահանջներ` բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն, որակավորման առկայությունը նախընտրելի է (FRM, CFA):
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
1. Ֆինանսական ակտիվների կառուցվածքի, ժամկետայնության, եկամտաբերության վերլուծություն և ուղենիշային պայուսակի հետ համեմատության իրականացում, ֆինանսական ակտիվների կատարողականի գնահատում, Հիմնադրամի ֆինանսական գործարքների և միջոցների վերաբերյալ հաշվետվությունների կազմում:
2. Ֆինանսական շուկայում գործարքների կնքում (այդ թվում՝ վճարման հանձնարարականների կազմում, գործարքի տվյալների գրանցում)՝ Հիմնադրամի ներդրումային քաղաքականության և ուղենիշերին համապատասխան:
3. Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված ռիսկերի բացահայտում, դրանց գնահատում և կառավարման նպատակով առաջարկությունների ներկայացում, ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:
4. Ֆինանսական շուկաների վերլուծություն, տեղեկանքների կազմում և ներկայացում ղեկավարությանը:
5. Հիմնադրամի ներդրումային քաղաքականության կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում և փոփոխությունների իրականացմանն անմիջական մասնակցություն:
6. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված բանկի անվճարունակության դեպքում հատուցման գործընթացի կազմակերպմանը մասնակցություն:
Աշխատանքի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացված CV-ն (նկարի առկայությունը պարտադիր է) ուղարկել info@adgf.am հասցեով՝ պարտադիր նշելով այն աշխատատեղի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն, համապատասխան որակավորման առկայություն (նախընտրելի է):
2023-06-09
Դիտում` 303 ( Տեղադր.՝ 2023-05-16)
30.11.2023 | 10:39 Հայաստանն ընտրվել է ՏՀԶԿ-ի Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր
30.11.2023 | 09:57 Մեկնարկել է ԵՄ եւ Հայաստանի միջեւ ներդրումների համակարգման հարթակը
29.11.2023 | 17:16 Ամիօ Բանկն առաջարկում է շահավետ պայմաններով սպառողական վարկ
29.11.2023 | 16:32 «Լույս». Վերջին ամիսներին մշակող արդյունաբերության ոլորտներում գրանցվող անկումը վտանգավոր է
29.11.2023 | 15:37 Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում հրատապ խորհրդակցություն է հրավիրել
29.11.2023 | 14:20 Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայկ Մելիքյանի մենահամերգի հովանավորը Ֆասթ Բանկն է
29.11.2023 | 13:58 Yandex Go-ն ամփոփել է «Առատաձեռն նոյեմբերի» ակցիայի արդյունքները
29.11.2023 | 13:51 Կայացել է «Շտապ AI օգնություն բիզնես գործընթացներին եւ ՄՌԿ ոլորտին» Bridge Forum-ը
29.11.2023 | 12:08 Հայաստանում հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2%-ով
29.11.2023 | 11:32 «Ռոսսելխոզնադզորը» հայ գործընկերներից «անհապաղ միջոցներ» է ակնկալում
29.11.2023 | 11:06 Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է
29.11.2023 | 10:34 Տիգրան Սարգսյանը նշել է եվրասիական ինտեգրացիոն նախագծերի զարգացման կարեւորությունը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2023 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau