Կազմակերպություն

Գլխավոր մասնագետ, Հետդատական և արտադատական սպասարկման բաժին

Խնդրահարույց ակտիվների կառավարման վարչություն

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

• Բարձրագույն կրթություն, ցանկալի է իրավաբանական կրթություն

• Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,

• Հաղորդակցման, բանակցությունների և ներկայացման ուժեղ հմտություններ,

• Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,

• Բազմակի հանձնարարությունների կատարման, առաջնահերթությունների սահմանման, ժամանակի արդյունավետ կառավարման և ժամկետների պահպանման հմտություն,

• Թիմային աշխատանքի ունակություն,

• Հայկական ծրագրերի իմացություն,

• Microsoft Office-ի լավ իմացություն:


 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բաժնի կառավարման ներքո գտնվող գործերի արտահանում ՀԾ համակարգից, պորտֆելների ձևավորում, պայմանագրերի խմբագրման ներկայացում,

• Խնդրահարույց վարկառուների հետ բանակցությունների վարում, կատարված աշխատանքների, բանակցությունների արդյունքների, բռնագանձված գրավների վերաբերյալ ՀԾ համակարգում համապատասխան նշումների, գրառումների կատարում,

• Խնդրահարույց վարկառուներին և երաշխավորներին հասցեագրման ենթակա ծանուցագրերի նախագծերի պատրաստում և հաստատման ներկայացում,

• Տարաբնույթ գրությունների պատրաստում և հասցեագրում՝ ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայություն, ապրանքահումքային բորսա, ՀՀ կադաստրի կոմիտե և այլն գերատեսչություններ,

• ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթների նկատմամբ վերահսկողության իրականացում, կատարողական գործողությունների մասնակցություն և ամբողջականության ապահովում,

• ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության կողմից բռնագանձված և փոխանցված գումարների նույնականացում հաճախորդների հետ, և բաշխման ներկայացում,

• ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության կողմից ստացված որոշումների ուսումնասիրություն, թղթապանակների կազմում և տեղեկատվության հավաքագրում,

• ՀԱՍ բաժնի կողմից կազմված աշխատանքային մատյանների վարում, հրամանների և լիազորագրերի նախագծերի պատրաստում,

• Բանկին ի սեփականություն բռնագանձված գույքերի ազատմանն, վտարմանն և իրացմանն ուղղված աշխատանքների իրականացում՝ բանակցությունների վարում,

• Ամսեկան, եռամսյակային հաշվետվությունների, ԳՎԿ-ի ներկայացման ենթակա տեղեկանքների կազմում և ներկայացում,

• ԽԱԿՎ պետի և անմիջական ղեկավարի կողմից ստացած այլ հանձնարարականների կատարում:


 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող և մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն job@conversebank.am հասցեով: Հաղորդագրության վերնագիր դաշտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ` «Գլխավոր մասնագետ, Հետդատական և արտադատական սպասարկման բաժին»:

Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Կտեղեկացվեն միայն ընտրված թեկնածուները:


 

2023-08-18

Դիտում` 433
( Տեղադր.՝ 2023-08-07)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW