Չորեքշաբթի, Հուլիս 23
«Եղեգնաձոր» մասնաճյուղի գործավար
«Եղեգնաձոր» մասնաճյուղ
Վայոց Ձոր/Եղեգնաձոր
Բարձրագույն
Ցանկալի է
• մեկ տարի հաճախորդների սպասարկման ոլորտում /գործավարի, օգնականի և/կամ այլ հարակից պաշտոններում/,
• հաղորդակցման հմտություններ,
• պատասխանատվություն, օպերատիվություն, ճշտապահություն,
• գործավարության կազմակերպման հիմունքերի իմացություն,
• գործարար շփման վարվելակերպի իմացություն,
• հայերենի - ազատ տիրապետում, անգլերենը – ցանկալի է,
• MS Office, Internet փորձառու օգտագործող:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Պատասխանում է հեռախոսազանգերին, գրանցում է հաղորդագրությունները և փոխանցում է համապատասխան աշխատողին, կատարում է փաստաթղթերի պատճենահանման, պատկերամուտի /սկանի/, ֆաքսի աշխատանքներ, ինչպես նաև նամակագրության աշխատանքներ,
• Մուտքագրում է համապատասխան տվյալները Ընկերության տեղեկատվական համակարգերի կառավարման ծրագրում,
• Պատրաստում է պայմանագրեր, մասնակցում է հաշվետվությունների պատրաստման գործընթացին, անհրաժեշտության դեպքում տեղեկություններ է տրամադրում համապատասխան աշխատողներին,
• Ղեկավարում և համակարգում է տեղեկատվության փոխանակումը,
• Ապահովում է Ընկերության անձնակազմի և հյուրերի ճանապարհորդության/գործուղման հետ կապված պայմանավորվածությունները և ժամանակավոր կացարանները,
• Հսկողություն է իրականացնում է աշխատողների, Հաճախորդների, Գործընկերների և հյուրերի Ընկերության տարածք մուտքի և ելքի նկատմամբ, տրամադրում է համապատասխան քարտեր,
• Պատասխանում է Հաճախորդների և Այցելուների հարցերին, ընդունում է նրանց առաջարկները և դժգոհությունները,
• Համակարգում է հատուկ այցելություններն ու հանդիպումները, ցուցակագրում է հանդիպումները,
• Պատրաստում է Մասնաճյուղի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը,
• Իրականացնում է Մասնաճյուղին ամրակցված տրանսպորտային միջոցների երթուղիների բաշխումը, կատարած վազքի հաշվառումը և դրա հետ կապված տեղեկատվության գրանցումները, ինչպես նաև դրա վերաբերյալ հաշվետվությունների պատրաստումը:
• Ապահովում է փաստաթղթերի պարբերական կրկնօրինակումը և նրանց պաշտպանվածությունը:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Վ.Գևորգյան փող., 2/6 հասարակական սպասարկման կետ, կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ anahit.manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2024-11-25
Դիտում` 489 ( Տեղադր.՝ 2023-09-05)
22.07.2025 | 15:49 ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը
22.07.2025 | 15:10 Amio Era-ն՝ Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ
22.07.2025 | 12:46 ChatGPT-ն ներկառուցված օնլայն վճարումների համակարգ կգործարկի
22.07.2025 | 09:52 ԿԲ-ն միացել է Global Financial Innovation Network-ին
22.07.2025 | 00:05 Ultima Yandex Go. Երբ ուղղաթիռն օգնում է խնայել կարեւորագույն ռեսուրսը՝ ժամանակը
21.07.2025 | 17:17 Ամիօ Բանկն առաջարկում է պարզեցված եւ ճկուն զեղչային առաջարկներով ավտովարկ
21.07.2025 | 15:46 Մեկնարկել է Evoca Partners Club-ն ու Evoca Benefits նախագիծը
21.07.2025 | 14:43 Anthropic-ը Claude-ի հիման վրա ֆինանսական վերլուծության լուծում է գործարկել
21.07.2025 | 12:41 Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին
21.07.2025 | 10:14 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշել է Հանքագործի եւ մետալուրգի օրը
21.07.2025 | 00:25 Դրամ եւ իրացվելիություն. ինչպես Երեւանը բանկային հանգույց դարձավ
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau