Ուրբաթ, Մայիս 09
Ավագ իրավախորհրդատու
Իրավաբանական ծառայություն
Երևան
Բարձրագույն մասնագիտական
1-3 տարի
• Բարձրագույն իրավաբանական կրթություն (դիպլոմավորված իրավաբան, մագիստրոսի կոչումը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն).
• Ֆինանսական կազմակերպություններում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես իրավախորհրդատու.
• Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի իմացություն.
• Քաղաքացիական, աշխատանքային, բանկային, կորպորատիվ իրավունքի գերազանց իմացություն.
• Վերլուծական հմտություններ.
• Թիմային աշխատանք.
• Բանակցություններ վարելու հմտություններ.
• Ծանրաբեռնվածության պայմաններում արագ աշխատելու ունակություն.
• Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Outlook, այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն.
• Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն.
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Բանկի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ քաղաքացիաիրավական պայմանագրերի (աշխատանքային, առուվաճառքի, վարձակալության, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման և այլն) պատրաստում, փոփոխում, դիտարկում, լրամշակում և նշագրում.• Բանկային գործառնությունների հետ կապված պայմանագրերի (վարկային, գրավի, երաշխավորության, երաշխիքի, ավանդային, քարտային, բանկային հաշվի և այլն) պատրաստում, փոփոխում, դիտարկում, լրամշակում և նշագրում.• Բանկային պրոդուկտների մշակման, ներդրման, փոփոխման, դադարեցման ընթացքում իրավական խորհրդատվության տրամադրում, այդ թվում՝ գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերի, պայմանագրերի, այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, դիտարկում, լրամշակում, իրավական եզրակացությունների տրամադրում.• Հաճախորդների սպասարկման ընթացքում առաջացող իրավական հարցերի պարզաբանում, այդ թվում` փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն, իրավական եզրակացությունների տրամադրում.• Բանկի ներքին իրավական ակտերի (կարգեր, ընթացակարգեր, կառավարչական ակտեր, ուղեցույցներ, հրամաններ, որոշումներ, հանձնարարականներ, հրահանգներ և այլ կազմակերպչական փաստաթղթեր) նախագծերի նախապատրաստում՝ ինքնուրույն կամ մշակման աշխատանքներում մասնակցություն, ներքին իրավական ակտերի և ներկայացված այլ փաստաթղթերի, դրանցում փոփոխությունների կատարման կամ ակտերն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ ներքին իրավական ակտերում և այլ փաստաթղթերում փոփոխությունների նախաձեռնում.• ՀՀ Կենտրոնական բանկից, Բանկերի միությունից, փաստաբաններից, նոտարներից և այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից ստացված գրությունների դիտարկում, ըստ անհրաժեշտության պատասխանների նախագծերի նախապատրաստում՝ ինքնուրույն կամ մշակման աշխատանքներում մասնակցություն.• Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից ստացված պահանջների քննություն, պատասխանների նախապատրաստում, բանակցությունների վարում.• Բանկի մասնաճյուղերին և կառուցվածքային ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրում.
• Բանկի վրա ազդող իրավական ռիսկերի բացահայտում, ամփոփում, վերլուծում և համապատասխան կանխարգելմանն ուղղված միջոցառումների նախագծերի առաջարկում.
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@armbusinessbank.am հասցեին:
Խնդրում ենք նամակի թեմա (subject) դաշտը լրացնել նշելով պաշտոնը և Ձեր անուն, ազգանունը հետևյալ կերպ` "Senior Legal Advisor – Name, Surname":
2023-10-05
Դիտում` 474 ( Տեղադր.՝ 2023-09-05)
08.05.2025 | 17:59 BMW-ի, Mercedes Benz-ի, Siemens-ի եւ Adidas-ի ղեկավարները համատեղ ուղերձ են տարածել
08.05.2025 | 16:17 Ամիօ բանկ. Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար
08.05.2025 | 12:22 Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
08.05.2025 | 12:18 «Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն եւ շատ ավելին
08.05.2025 | 10:19 Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
07.05.2025 | 18:09 Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
07.05.2025 | 16:22 Ամիօ լիզինգ. շինարարական տեխնիկայի ձեռքբերում՝ առանց մեծ ներդրումների
07.05.2025 | 13:46 $15 միլիոնի ներգրավում՝ Հայէկոնոմբանկի եւ ResponsAbility-ի համագործակցության շրջանակում
07.05.2025 | 12:04 Wizz Air-ը բացում է առաջին բազան Երեւանում եւ հայտարարում 8 նոր ուղղությամբ թռիչքների մասին
07.05.2025 | 11:04 Ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի ապրիլի բորսայական տվյալները
07.05.2025 | 10:31 Revolut-ի զուտ շահույթն աճել է 149%-ով
06.05.2025 | 17:54 Ակբա Բիզնես ակումբ. Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau