Կազմակերպություն

Գլխավոր հաշվապահ

Երևան 

Բարձրագույն մասնագիտական 

3-5 տարի 

  • Փորձագետ-հաշվապահի որակավորում և Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին անդամակցություն
  •  Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից 1 տարին գլխավոր հաշվապահի հաստիքում
  • MS Office –ի և ՀԾ ԲԱՆԿ ծրագրի իմացություն
  • Հարկային օրենսդության և ՖՀՄՍ գերազարց իմացություն
  • Ֆինանսական հաշվետվություններ կազմելու հմտություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ, սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Շփման, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու հմտություներ
  • Թիմում աշխատելու և կազմակերպչական լավ հմտություններ։
 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

  • իրականացնում է ընկերության հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի, Միջազգային Հաշվապահական Հաշվառման Ստանդարտների և ՀՀ Կենտրոնական բանկի ու ՀՀ Կառավարության լիազորված մարմնի նորմատիվային իրավական ակտերի համաձայն:
  • ապահովում է ընկերության հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում,
  • վերահսկում է վարկերի տրամադրման և վարկային պարտավորությունների մարումների ընթացքը,
  • իրականացնում է ընկերության սեփականության պահպանման, նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ վերահսկողությունը,
  • մշակում է ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ելնելով ընկերության գործունեության առանձնահատկություններից և կառուցվածքից, նրա ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտությունից,
  • ապահովում է ընկերությունում հաշվապահական հաշվառման արդյունավետ վարումը, ժամանակակից տեխնիկական միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների, հաշվառման և վերահսկողության առաջադիմական ձևերի և մեթոդների կիրառումը,
  • ապահովում է ընկերության գործունեության, նրա գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվության ձևավորումը և ժամանակին տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական կարգապահությանն ուղղված միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,
  • ապահովում է փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, տնտեսապես հիմնավորված հաշվետվական հաշվարկների կազմումը, աշխատավարձերի հաշվարկումը,
  • ընկերության Խրհրդին և Գործադիր տնօրենին ներկայացնում է եռամսյակային և ըստ պահանջի այլ հաշվետվություններ` Խորհրդի կողմից հաստատված ձևով և բովանդակությամբ,
  • ապահովում է ՀՀ պետական կառավարման մարմիններ` պահանջվող հաշվետվությունների ժամանակին ներկայացումը, պետական և համայնքային բյուջեներ` հարկերի, ապահովագրական և այլ վճարների փոխանցումը,
  • մշակում է ներքին հաշվապահական հաշվետվության փաստաթղթերի ձևերը,
  • ընկերության աշխատակիցներին ցույց է տալիս մեթոդական օգնություն հաշվապահական հաշվառման, տնտեսական վերլուծությունների հարցերով
  •  
 

 

Շահագրգիռ անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը info@garniinvest.am էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Գլխավոր հաշվապահ»:

Ընկերությունը կապ կհաստատի միայն այն հավակնորդների հետ, ում հետ որոշվել է անցկացնել հարցազրույց:

 

2024-02-15

Դիտում` 1257
( Տեղադր.՝ 2024-01-18)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW