Կազմակերպություն

Վարկային Մասնագետ

Արարատ/Մասիս 

Բարձրագույն 

Ցանկալի է 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է վարկային մասնագետներ «Մասիս» մասնաճյուղի համար։  Վարկային Մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:


 

Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

-Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,

-նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,

-վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ -հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,

-վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում,

-վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,

-վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,

-տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։

 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի և վայրի անվանումը («Վարկային Մասնագետ,«Մասիս» Մասնաճյուղում») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։

 

-Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ,

- թիմում աշխատելու ունակություն,

-ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում,

-ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է,

- Վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):

 

2024-04-15

Դիտում` 241
( Տեղադր.՝ 2024-03-25)

Banks.am


Smartclick.ai