Ուրբաթ, Փետրվար 07
Ավագ դիլեր
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
Աշխատանքի նպատակը` Ֆինանսական գործարքների իրականացում, ռիսկերի բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում:
Կրթությունը՝ բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական մասնագիտությամբ
Մասնագիտական փորձը՝ առնվազն 4 տարի
Գիտելիքները (բնագավառը, խորությունը)
• Ֆինանսներ, ակտիվների կառավարում (խորացված)
• Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող օրենքների, իրավական ակտերի իմացություն (խորացված)
• ՀՀ ֆինանսական շուկայի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմացություն
• Համադրելի գործունեության միջազգային պրակտիկայի իմացություն,
• Հայերենի ազատ տիրապետում, ուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Հմտությունները՝ ֆինանսական և վիճակագրական վերլուծություն կատարելու ունակություն, MS Excel-ի խորացված իմացություն:
Այլ պահանջներ` բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն, որակավորման առկայությունը նախընտրելի է (FRM, CFA):
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
1. Ֆինանսական ակտիվների կառուցվածքի, ժամկետայնության, եկամտաբերության վերլուծություն և ուղենիշային պայուսակի հետ համեմատության իրականացում, ֆինանսական ակտիվների կատարողականի գնահատում, Հիմնադրամի ֆինանսական գործարքների և միջոցների վերաբերյալ հաշվետվությունների կազմում:
2. Ֆինանսական շուկայում գործարքների կնքում (այդ թվում՝ վճարման հանձնարարականների կազմում, գործարքի տվյալների գրանցում)՝ Հիմնադրամի ներդրումային քաղաքականության և ուղենիշերին համապատասխան:
3. Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված ռիսկերի բացահայտում, դրանց գնահատում և կառավարման նպատակով առաջարկությունների ներկայացում, ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:
4. Ֆինանսական շուկաների վերլուծություն, տեղեկանքների կազմում և ներկայացում ղեկավարությանը:
5. Հիմնադրամի ներդրումային քաղաքականության կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում և փոփոխությունների իրականացմանն անմիջական մասնակցություն:
6. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված բանկի անվճարունակության դեպքում հատուցման գործընթացի կազմակերպմանը մասնակցություն:
7․ Ղեկավարի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականների իրականացում։
Աշխատանքի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացված CV-ն (նկարի առկայությունը պարտադիր է) ուղարկել info@adgf.am հասցեով՝ պարտադիր նշելով այն աշխատատեղի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Հիմնադրամը պատրաստակամ է վճարել միջազգային համապատասխան սերտիֆիկացման համար (CFA, FRM)։
Բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն, համապատասխան որակավորման առկայություն (նախընտրելի է):
2024-05-20
Դիտում` 441 ( Տեղադր.՝ 2024-05-07)
07.02.2025 | 10:29 Միանգամից երկու նոր առաջարկ՝ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին
07.02.2025 | 09:26 Մեծ Բրիտանիան կուսումնասիրի ԱԲ կիրառումը բանկային ոլորտում
06.02.2025 | 15:57 ԶՊՄԿ-ն կձեռնարկի օրինական միջոցներ աշխատակիցների, արտադրական օբյեկտների եւ գույքի պաշտպանության համար
06.02.2025 | 15:44 Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը
06.02.2025 | 15:14 Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակապահովության» աջակցության ծրագրին
06.02.2025 | 14:17 Սննդամթերք արտադրողների հարկային վճարումների գրեթե 50%-ը ապահովել է 3 ընկերություն
06.02.2025 | 11:35 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն կրկին թողարկում է դրամային պարտատոմսեր
06.02.2025 | 10:37 Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World եւ World Elite պրեմիում դասի քարտերը
06.02.2025 | 10:01 Kaspi.kz-ն ձեռք է բերել թուրքական Hepsiburada մարքեթփլեյսը
05.02.2025 | 17:14 «Ստեփան Գիշյան» հիմնադրամն ընդունում է 2025թ. դրամաշնորհային մրցույթի հայտեր
05.02.2025 | 10:02 Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին
04.02.2025 | 15:11 Գալստյան. Երեւանում տրանսպորտի սակագնի բարձրացումից գնաճը կարող է կազմել 0,1%
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau