Երեքշաբթի, Հուլիս 22
Գործավար
Աշխատակազմ
Երևան/Դավիթաշեն
Բարձրագույն
Առանց փորձի
Կրթությունը՝ բարձրագույն
Աշխատանքային փորձը՝ ցանկալի է հաճախորդների սպասարկման ոլորտում
Համակարգչային գիտելիքները՝ MS Office ծրագրային փաթեթ
Գործարար որակները՝
• թիմում աշխատելու հմտություն
• պատասխանատվության, համբերատարության զգացում
• փոփոխությունների հանդեպ ճկունություն
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
1. Ընկերության գործավարության և փաստաթղթաշրջանառության աշխատանքների իրականացում
2. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից, սուրհանդակային ծառայության կողմից ստացվող թղթակցության ընդունում, գործավարության կանոններին համապատասխան մշակում
3. Ընկերության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում մուտքագրման ենթակա մտից փաստաթղթերի մշակում, գրանցում
4. թղթային և/կամ էլեկտրոնային տարբերակով ելից փաստաթղթերի ելքի ապահովում՝ փաստաթղթերի, դրանց ներդիրների ամբողջականության ստուգում, ծրարավորում և համապատասխան հասցեատերերին ժամանակին առաքման ապահովում
5. նիստերի և խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքների իրականացում, արձանագրությունների վարում և կազմում
6. Ընկերության ղեկավարի հեռախոսային բանակցությունների անցկացման կազմակերպում, հաճախորդների, այցելուների, հյուրերի ընդունելության կազմակերպում
Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք հայերեն լեզվով լրացնել կից ներկայացված դիմումի ձևը` https://www.globalcredit.am/about-us/career.html պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրություն անցած թեկնածուները:
Տրամադրվող արտոնությունների փաթեթը՝
• առողջության ապահովագրություն,
• վճարվող ազատ օրեր (6 օր),
• արտոնյալ պայմաններով հիփոթեքային և սպառողական վարկեր,
• եռամսյակային պարգևավճարներ,
• երկարամյա աշխատանքի խրախուսման համակարգ,
• նվերներ որոշ տոնական օրերի կապակցությամբ,
• պարգևատրումներ ամուսնության և երեխա ունենալու կապակցությամբ,
• հետբուհական կրթության ֆինանսավորում:
2024-06-03
Դիտում` 602 ( Տեղադր.՝ 2024-05-16)
22.07.2025 | 15:49 ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը
22.07.2025 | 15:10 Amio Era-ն՝ Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ
22.07.2025 | 12:46 ChatGPT-ն ներկառուցված օնլայն վճարումների համակարգ կգործարկի
22.07.2025 | 09:52 ԿԲ-ն միացել է Global Financial Innovation Network-ին
22.07.2025 | 00:05 Ultima Yandex Go. Երբ ուղղաթիռն օգնում է խնայել կարեւորագույն ռեսուրսը՝ ժամանակը
21.07.2025 | 17:17 Ամիօ Բանկն առաջարկում է պարզեցված եւ ճկուն զեղչային առաջարկներով ավտովարկ
21.07.2025 | 15:46 Մեկնարկել է Evoca Partners Club-ն ու Evoca Benefits նախագիծը
21.07.2025 | 14:43 Anthropic-ը Claude-ի հիման վրա ֆինանսական վերլուծության լուծում է գործարկել
21.07.2025 | 12:41 Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին
21.07.2025 | 10:14 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշել է Հանքագործի եւ մետալուրգի օրը
21.07.2025 | 00:25 Դրամ եւ իրացվելիություն. ինչպես Երեւանը բանկային հանգույց դարձավ
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau