Ուրբաթ, Մայիս 09
Ավագ դիլեր
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Երևան
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
Աշխատանքի նպատակը` Ֆինանսական գործարքների իրականացում, ռիսկերի բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում:
Կրթությունը՝ բարձրագույն տնտեսագիտական կամ ֆինանսական մասնագիտությամբ
Մասնագիտական փորձը՝ առնվազն 4 տարի
Գիտելիքները (բնագավառը, խորությունը)
• Ֆինանսներ, ակտիվների կառավարում (խորացված)
• Հիմնադրամի գործունեությունը կանոնակարգող օրենքների, իրավական ակտերի իմացություն (խորացված)
• ՀՀ ֆինանսական շուկայի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի իմացություն
• Համադրելի գործունեության միջազգային պրակտիկայի իմացություն,
• Հայերենի ազատ տիրապետում, ուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Հմտությունները՝ ֆինանսական և վիճակագրական վերլուծություն կատարելու ունակություն, MS Excel-ի խորացված իմացություն:
Այլ պահանջներ` բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն, որակավորման առկայությունը նախընտրելի է (FRM, CFA):
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
1. Ֆինանսական ակտիվների կառուցվածքի, ժամկետայնության, եկամտաբերության վերլուծություն և ուղենիշային պայուսակի հետ համեմատության իրականացում, ֆինանսական ակտիվների կատարողականի գնահատում, Հիմնադրամի ֆինանսական գործարքների և միջոցների վերաբերյալ հաշվետվությունների կազմում:
2. Ֆինանսական շուկայում գործարքների կնքում (այդ թվում՝ վճարման հանձնարարականների կազմում, գործարքի տվյալների գրանցում)՝ Հիմնադրամի ներդրումային քաղաքականության և ուղենիշերին համապատասխան:
3. Հիմնադրամի միջոցների կառավարման հետ կապված ռիսկերի բացահայտում, դրանց գնահատում և կառավարման նպատակով առաջարկությունների ներկայացում, ռիսկերի նկարագրի և ռիսկերի կառավարման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում:
4. Ֆինանսական շուկաների վերլուծություն, տեղեկանքների կազմում և ներկայացում ղեկավարությանը:
5. Հիմնադրամի ներդրումային քաղաքականության կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացում և փոփոխությունների իրականացմանն անմիջական մասնակցություն:
6. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված բանկի անվճարունակության դեպքում հատուցման գործընթացի կազմակերպմանը մասնակցություն:
7․ Ղեկավարի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականների իրականացում։
Աշխատանքի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացված CV-ն (նկարի առկայությունը պարտադիր է) ուղարկել info@adgf.am հասցեով՝ պարտադիր նշելով այն աշխատատեղի անվանումը, որին հավակնում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Հիմնադրամը պատրաստակամ է վճարել միջազգային համապատասխան սերտիֆիկացման համար (CFA, FRM)։
Բանավոր և գրավոր ձևով մտքերը գրագետ շարադրելու կարողություն, համապատասխան որակավորման առկայություն (նախընտրելի է):
2024-07-16
Դիտում` 487 ( Տեղադր.՝ 2024-07-03)
08.05.2025 | 17:59 BMW-ի, Mercedes Benz-ի, Siemens-ի եւ Adidas-ի ղեկավարները համատեղ ուղերձ են տարածել
08.05.2025 | 16:17 Ամիօ բանկ. Ինչպե՞ս խնայել գումար ճանապարհորդելու համար
08.05.2025 | 12:22 Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
08.05.2025 | 12:18 «Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն եւ շատ ավելին
08.05.2025 | 10:19 Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
07.05.2025 | 18:09 Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
07.05.2025 | 16:22 Ամիօ լիզինգ. շինարարական տեխնիկայի ձեռքբերում՝ առանց մեծ ներդրումների
07.05.2025 | 13:46 $15 միլիոնի ներգրավում՝ Հայէկոնոմբանկի եւ ResponsAbility-ի համագործակցության շրջանակում
07.05.2025 | 12:04 Wizz Air-ը բացում է առաջին բազան Երեւանում եւ հայտարարում 8 նոր ուղղությամբ թռիչքների մասին
07.05.2025 | 11:04 Ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի ապրիլի բորսայական տվյալները
07.05.2025 | 10:31 Revolut-ի զուտ շահույթն աճել է 149%-ով
06.05.2025 | 17:54 Ակբա Բիզնես ակումբ. Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau