Կիրակի, Մարտ 15
Ֆինանսական վերլուծությունների բաժնի գլխավոր վերլուծաբան
Երևան/Կենտրոն
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
• Բարձրագույն կրթություն (Տնտեագիտություն, Վիճակագրություն կամ հարակից այլ ոլորտներ)
• Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
• ՀՀ բանկային օրենսդրության լավ իմացություն
• Հաշվապահական գիտելիքներ
• MS Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն, մեծ բազաների հետ աշխատելու կարողություն
• LS ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Ժամանակի արդյունավետ կառավարում
• Վերլուծական հմտություններ
• Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Բանկում նոր ներդրվող պրոդուկտների, նախագծերի, ինչպես նաև գործող սակագներում փոփոխությունների իրականացման ժամանակ ֆինանսական մոդելների մշակման աշխատանքների իրականացում,
• Շահութաբերության վերլուծությունների իրականացում ըստ գործող պրոդուկտների, հաճախորդների, հաճախորդների խմբերի,
• Բանկի եկամուտների և ծախսերի գծով վերլուծությունների իրականացում, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկների մշակման աշխատանքների իրականացում,
• Բանկի առանձին բիզնես ուղղությունների եկամուտների և ծախսերի վերլուծության իրականացում, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկների մշակման աշխատանքների իրականացում,
• Ներքին տրանսֆերտային գնագոյացման մեթոդաբանության մշակման և հաշվառման կազմակերպման աշխատանքներին մասնակցություն,
• Բանկի ադմինիստրատիվ-տնտեսական ծախսերի՝ տարբեր ուղղություններով շահութաբերության հաշվարկների իրականացման նպատակով բաշխման մեթոդաբանությունների մշակման աշխատանքներին մասնակցություն,
• Բանկի պրոդուկտների վաճառքի և սպասարկման գործընթացների տարբեր ուսումնասիրությունների իրականացում՝ ադմինիստրատիվ-տնտեսական ծախսերի բաշխման մեխանիզմների և բաշխման գործակիցների մշակման նպատակով,
• Բանկի բյուջեի կազմման աշխատանքներին մասնակցություն, նախորդ ժամանակաշրջանի բյուջեի կատարողականի մշակման աշխատանքներին մասնակցություն և անհրաժեշտ հաշվարկների իրականացում, ինչպես նաև բյուջեի կատարողականի գծով կանխատեսումների աշխատանքներին մասնակցություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները
համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք
միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով
https://idbank.bamboohr.com/careers/65 :Հարցազրույցի կհրավիրվեն նախնական
ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:
2024-10-18
Դիտում` 1181 ( Տեղադր.՝ 2024-07-08)
13.03.2026 | 17:57 Evocabank-ը կանանց միամսյակի առթիվ հատուկ ներդրումային ակցիա է մեկնարկում
13.03.2026 | 17:44 Ֆասթ Բանկը դարձել է «Երեւան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը
13.03.2026 | 17:25 Հայէկոնոմբանկը 10 մլն դոլար եւ 5 մլն եվրո է ներգրավել շվեյցարական responsAbility-ից
13.03.2026 | 16:51 Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
13.03.2026 | 16:13 IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
13.03.2026 | 15:47 Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչեւ Hagartsin Dessert Bakery
13.03.2026 | 14:22 ԿԲ. Զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը
13.03.2026 | 11:45 Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
13.03.2026 | 09:52 Revolut-ը վերջապես ստացել է լիարժեք բրիտանական բանկային լիցենզիա
12.03.2026 | 17:59 «Կանաչ» ֆինանսավորման ոլորտում համաշխարհային պառակտումն աճում է
12.03.2026 | 17:49 Idram&IDBank. Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
12.03.2026 | 17:44 ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau