Շաբաթ, Սեպտեմբեր 19
Ներքին Աուդիտի Ղեկավար
Երևան
Մագիստրոս
3-5 տարի
- Տնտեսագիտական, ֆինանսական ոլորտների բարձրագույն կրթություն,
- առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ֆինանսական ոլորտում,
- ՀՀ ԿԲ համապատասխան որակավորման առկայություն,
- ACCA, CFA CIA որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- ընկերության գործունեությանը առնչվող ՀՀ ԿԲ կանոնակարգերի և ՀՀ օրենսդրության իմացություն,
- MS Office փաթեթի գերազանց իմացություն,
-գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
-վերլուծական մտածողություն, ճկունություն և վճռականություն,
-պատասխանատվության բարձր զգացում և ժամանակի ճիշտ կառավարման հմտություն,
-արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
-անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
-տեխնիկական հմտություններ (համակարգիչ և օժանդակ ծրագրեր)։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
- Ապահովել Ներքին աուդիտի ղեկավարի՝ օրենքով և իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացում, Ներքին աուդիտի ստորաբաժանման գործառույթների պատշաճ կերպով կազմակերպում և կանոնակարգում,
- իրականացնել անկախ, անաչառ խորհրդատվական գործառույթ՝ օգնելու Ընկերությանն իրագործել իր նպատակները` հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացների արդյունավետությունը,
- տրամադրել Ընկերության խորհրդին օբյեկտիվ տեղեկատվություն, վերլուծություններ և առաջարկություններ Ընկերության ներքին հսկողության համակարգի, ինչպես նաև օրենքների և այլ իրավական ակտերի և Ընկերության ներքին իրրավական ակտերի պահանջներին Ընկերության գործունեության համապատասխանության վերաբերյալ,
- իրականացնել հսկողություն Ընկերության ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ, ապահովել, որ Ընկերության բոլոր էական ռիսկային ոլորտները և պարտավորությունները ողջամիտ ժամանակահատվածում և պարբերականությամբ ենթարկվեն աուդիտի,
- տալ գրավոր եզրակացություններ և առաջարկություններ Ընկերության խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ,
-արտաքին աուդիտ իրականացնող ընկերության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցություն` վերջիններիu կողմից Ընկերությունում uտուգումների ընթացքում,
- կատարել անմիջական ղեկավարի՝ ՀՀ օրենսդրությանը և Ընկերության ներքին իրավական ակտերին չհակասող կարգադրությունները:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Ներքին Աուդիտի Ղեկավար»։
Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
2024-10-04
Դիտում` 681 ( Տեղադր.՝ 2024-09-04)
18.09.2026 | 17:59 Կայուն զարգացում. երկարաժամկետ արժեք կամ երբ բիզնեսը մեկ օրով չի ապրում
18.09.2026 | 17:33 Ամունդի-Ակբա․ ներդրումային շուկաների հեռանկարները սեպտեմբերին
18.09.2026 | 15:35 Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ
18.09.2026 | 11:39 Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:09 Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
18.09.2026 | 10:17 ԿԲ-ն զգուշացնում է` «G Class invest»-ը գործում է առանց համապատասխան լիցենզիայի
17.09.2026 | 17:53 Ոսկե կամուրջ դեպի դրամավարկային բազմաբեւեռություն
17.09.2026 | 16:19 Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
17.09.2026 | 16:01 «Մի դրամի ուժը» «Կլիմայի փոփոխությունը եւ կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է
17.09.2026 | 14:35 ԿԲ-ն նոր կանոնակարգ է ներկայացրել կրիպտոակտիվների ոլորտի համար
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau