Կազմակերպություն

Տեղեկատվական անվտանգության բաժին

Առաջատար մասնագետ

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

Լեզվի իմացություն՝ Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն:

Որակավորումներ՝

• Հավելվածային և ցանցային արձանագրությունների իմացություն, կարողանալ բացատրել գործողության սկզբունքը, բայց չսահմանափակվելով հետևյալով. TCP/IP, DHCP, DNS, HTTP, TLS, IPSec, WPA,

• Ծանոթ լինել հետևյալ տեխնոլոգիաներին՝ EDR, SIEM, DLP, DPI, IPS/IDS, NGFW,

• Կարողանալ վերլուծել; խնդիրների առկայության դեպքում կարգավորել հակավիրուսային և մոնիթորինգային համակարգերից ստացված արձանագրությունները,

• Ցանցային անվտանգության հիմունքների իմացություն,

• ՏՏ և Տեղեկատվական անվտանգության գծով ՀՀ օրենսդրական, ԿԲ նորմատիվ իրավական ակտերի և միջազգային ստանդարտների լավ իմացություն,

• Ոլորտային հիմնական սկզբունքների և մեթոդների, ներառյալ գաղտնագրման մեթոդների իմացություն,

• Ցանցային տեխնոլոգիաների իմացություն և սերվերային ենթակառուցվածքի շահագործման սկզբունքների իմացություն,

• Առաջադրանքների կառավարման համակարգի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն,

• Տեղեկատվական անվտանգության և գործունեության անընդհատության ծրագրերի կառավարման իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հմտություններ՝

• Վերլուծելու ունակություն,

• Բանակցություններ վարելու հմտություն,

• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ

առաջարկելու ունակություն,

• Հաղորդակցության գրավոր և բանավոր հմտություններ,

• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի

պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,

• Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,

• Թիմում աշխատելու կարողություն

• Պատասխանատվություն, ազնվություն:

Տեխնիկական հմտություններ`

Windows, Office 365, Linux, Active Directory, ISA Server, IPS/IDS Systems, և Firewall իմացություն


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Մասնակցել տեղեկատվական անվտանգության շրջանակներում բիզնես գործընթացների շարունակական անխափան աշխատանքի ապահովմանն ուղղված գործընթացներին,

• Իրականացնել տեղեկատվական անվտանգության միջոցառումներ՝ ընկերության տեղեկատվական անվտանգության գործընթացների անընդհատությունը ապահովելու և կոնկրետ նպատակներին հասնելու համար,

• Իրականացնել տեղեկատվական անվտանգության սպառնալիքների վերլուծություն, ինչպես նաև ռիսկերի գնահատում,

• Բարելավել տեղեկատվական անվտանգության քաղաքականությունը՝ հաշվի առնելով ներթափանցման թեստերի արդյունքներից ստացված առաջարկությունները,

• Մասնակցել տեղեկատվական ենթակառուցվածքի աուդիտին՝ տեղեկատվական անվտանգության պահանջներին համապատասխանության համար,

• Տեղեկատվական անվտանգության ռիսկերի և սպառնալիքների բացահայտում, վերլուծություն, գնահատում, դիմագրավման պլանի կազմում, միջոցառումների նախաձեռնում, իրականացում և վերահսկողություն,

• Աշխատակիցների ծրագրային իրավասությունների հաստատում,

• Մշակել/թարմացնել տեղեկատվական անվտանգության փաստաթղթերը,

• Իրավասությունների փաթեթների մատրիցայի վերանայում և ներդնում,

• Տեղեկատվական անվտանգության խնդիրների բացահայտման նպատակով ծրագրային և ապարատային ապահովման մշտադիտարկում,

• Մասնակցել ընկերության տեղեկատվական ռեսուրսների անվտանգության վերլուծությանը,

• Տեղեկատվական Անվտանգության միջադեպերի կանխարգելում և կառավարում, ցանցային և հակավիրուսային անվտանգության մոնիթորինգ,

• Նոր համակարգերի ներդրման ուսումնասիրությունների կատարում և իրականացում,

• Տեղեկատվական և կիբեռ անվտանգության ոլորտներում թեստավորման աշխատանքների նախաձեռնում, կազմակերպում և աջակցություն,

• Կատարել տեղեկատվական անվտանգության շրջանակներում ղեկավարի կողմից այլ հանձնարարականներ,

• Տեղեկատվական անվտանգության պահանջներին և ստանդարտներին (ISO, ՀՀ օրենսդրական, ԿԲ նորմատիվ իրավական ակտեր) համապատասխանության և հավաստագրման ապահովում,

• Օգտագործողների ցանկի վարում, լիազորությունների տրամադրման գործընթացի, դասակարգման, արդիականության ապահովման վերահսկում:


 

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9606, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին)


 

Պահանջվող կրթությունը՝ Բարձրագույն կրթություն

Պահանջվող աշխատանքային փորձը՝ Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ Տեղեկատվական անվտանգության և/կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:


 

2024-10-30

Դիտում` 72
( Տեղադր.՝ 2024-09-30)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW