Կիրակի, Մարտ 15
Ակտիվների և պասիվների կառավարման պատասխանատու
Բարձրագույն
1-3 տարի
• իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվների ուսումնասիրություն,
• տոկոսադրույքի մոնիտորինգի իրականացում,
• ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկների իրականացում,
• ԱՊԿ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության, վերլուծությունների և առաջարկությունների կազմում և ներկայացում ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին,
• ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրություն,
• շուկայի հետազոտություն,
• գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում,
• ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծությունների իրականացում,
• անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ,
• ֆինանսական մոդելների իմացություն, ֆինանսական վերլուծության և մոդելավորման փորձ,
• ֆինանսական ծրագրերի և մոդելավորման գործիքների (Python, R, Power BI, SQL) իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
• թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ,
• գործնական ճկուն մտածելակերպ,
• ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ակտիվների և պասիվների կառավարման պատասխանատու»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Ակտիվների և պասիվների պատասխանատուի, ով կտրամադրի տեղեկատվություն ԱՊԿ գործառույթների վերաբերվող որոշումների կայացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-04-19
Դիտում` 678 ( Տեղադր.՝ 2025-03-24)
13.03.2026 | 17:57 Evocabank-ը կանանց միամսյակի առթիվ հատուկ ներդրումային ակցիա է մեկնարկում
13.03.2026 | 17:44 Ֆասթ Բանկը դարձել է «Երեւան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը
13.03.2026 | 17:25 Հայէկոնոմբանկը 10 մլն դոլար եւ 5 մլն եվրո է ներգրավել շվեյցարական responsAbility-ից
13.03.2026 | 16:51 Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
13.03.2026 | 16:13 IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
13.03.2026 | 15:47 Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչեւ Hagartsin Dessert Bakery
13.03.2026 | 14:22 ԿԲ. Զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը
13.03.2026 | 11:45 Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
13.03.2026 | 09:52 Revolut-ը վերջապես ստացել է լիարժեք բրիտանական բանկային լիցենզիա
12.03.2026 | 17:59 «Կանաչ» ֆինանսավորման ոլորտում համաշխարհային պառակտումն աճում է
12.03.2026 | 17:49 Idram&IDBank. Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
12.03.2026 | 17:44 ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau