Կազմակերպություն

Առաջատար աուդիտոր

Ներքին աուդիտի վարչություն

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող և պատասխանատու առաջատար աուդիտորի՝ Ներքին աուդիտի վարչության թիմին միանալու համար: Որպես աուդիտոր, աշխատակցին հնարավորություն կընձեռվի ներքին աուդիտի միջազգային հայեցակարգի պարտադիր տարրերին համահունչ մասնակցել վարչության կողմից իրականացվող հանձնառությունների (ստուգումների) պլանավորմանը, կատարմանը և ամփոփմանը: Միանալով վարչությանը, աշխատակիցը հնարավորություն կունենա փորձի փոխանակմամբ խորացնել մասնագիտական հմտությունները և զարգացնել գործնական կարողությունները:

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ռիսկերի վրա հիմնված հանձնառությունների (ստուգումների) նախապատրաստում և իրականացում, մասնավորապես ռիսկերի բացահայտում, գնահատում և դրանց նվազեցմանն ուղղված գործընթացների օժանդակում,
  • Ներքին աուդիտի վարչությանը վերաբերող ներքին կանոնակարգերով սահմանված գործառույթների իրականացմանն ուղղված աշխատանքների կատարում,
  • Ներքին հսկողության նվազագույն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն,
  • Բանկի ներհատուկ ռիսկերի վերաբերյալ պարբերական վերլուծությունների իրականացում,
  • Վարչության պետի կողմից այլ հանձնարարությունների պատշաճ կատարում,
  • Անհրաժեշտության դեպքում գործուղումներ դեպի մարզային մասնաճյուղեր:

Հմտություններ՝

  • Ներքին աուդիտի մասնագիտական գործունեության միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ինչպես նաև ՀՀ բանկերի գործունեությունը կարգավորող կանոնակարգեր իմացություն,
  • Վերլուծական մտածելակերպ (ռիսկերի բացահայտում, գնահատում, ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների առաջարկում),
  • Համակարգչային հմտություններ (Microsoft Office ծրագրային փաթեթի տիրապետում),
  • Պարկեշտություն, օրինապահություն, հաղորդակցման հմտություն և թիմում աշխատելու ունակություն,
  • Խրախուսվում է նաև CIA (Certified Internal Auditor) կամ ACCA (Association of Chartered Accountants) որակավորման առկայությունը:


Լեզվի իմացություն՝   Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն

Տեխնիկական հմտություններ՝  Microsoft Office ծրագրերի լավ իմացություն 



 

Կարևոր չէ 

հերթափոխով 


 

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)


 

Պահանջվող կրթությունը՝ Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ աուդիտի, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ այլ հարակից ոլորտներում

Պահանջվող աշխատանքային փորձը՝  Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում

Արտոնություններ`

• Բժշկական ապահովագրություն

• Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար

• Բոնուսային և խրախուսական համակարգ

• Կարիերայի առաջխաղացման հնարավորություն

• Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ

• Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)

• Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով


 

2025-04-30

Դիտում` 51
( Տեղադր.՝ 2025-03-31)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW