Ուրբաթ, Հունվար 23
Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ,
• ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,
• ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,
• ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
• գործնական և վերլուծական ճկուն միտք,
• արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
• հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
• ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• գործող կամ պոտենցիալ հաճախորդների վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
• ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,
• հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն,
• տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն` ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով,
• հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
• ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբանի, ով պատասխանատու է լինելու վարկային հայտերի ամբողջական և խորը վերլուծության համար, ինչպես նաև դրանց հիման եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)
2026-01-26
Դիտում` 1314 ( Տեղադր.՝ 2025-04-01)
23.01.2026 | 16:34 Մինչեւ 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով եւ ArCa քարտով
23.01.2026 | 16:04 Ինգո Արմենիա ԱՓԲԸ-ն ամփոփել է 2025-ը բարձր ֆինանսական ցուցանիշներով
23.01.2026 | 15:15 ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճ
23.01.2026 | 13:06 Թրամփը դատի է տվել JPMorgan բանկին
23.01.2026 | 12:10 2025թ. ընթացքում ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ $1,09 միլիարդ
23.01.2026 | 10:34 Myler Gift Card. Evocabank-ն առաջարկում է ձմռան լավագույն նվերը
22.01.2026 | 17:11 Ֆասթ Բանկի պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաեւ հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով
22.01.2026 | 15:30 ՎՏԲ-Հայաստան Բանկ. MIR Travel քարտ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխանցումների համար
22.01.2026 | 15:23 Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան
22.01.2026 | 15:02 ԱԶԲ-ն Հայաստանին $150 միլիոնի վարկ կտրամադրի
22.01.2026 | 14:47 Գյուղատնտեսության ոլորտում կներդրվի ապահովագրական համակարգի փորձնական ծրագիր
22.01.2026 | 12:07 ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau