Հինգշաբթի, Մայիս 01
Վարկային Մասնագետ
Արարատ/Մասիս
Բարձրագույն
Ցանկալի է
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է վարկային մասնագետներ «Մասիս» մասնաճյուղի համար։ Վարկային Մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
-Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
-նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
-վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական, սոցիալական վիճակի վերլուծություն,
-վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում,
-վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
-վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,
-տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի և վայրի անվանումը («Վարկային Մասնագետ,«Մասիս» Մասնաճյուղ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
-Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ,
- թիմում աշխատելու ունակություն,
-ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում,
-ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է,
- վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):
2025-04-30
Դիտում` 375 ( Տեղադր.՝ 2025-04-07)
30.04.2025 | 15:46 Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
30.04.2025 | 15:36 ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Ակբա բանկ. Ծառատունկ՝ հանուն կանաչ Հայաստանի
30.04.2025 | 11:15 Աշոտ Օսիպյանն ընտրվել է Ուզբեկստանի «Ասակա» պետական բանկի խորհրդի նախագահ
29.04.2025 | 16:59 Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 16:11 Հայաստանի ֆոնդային բորսայում տեղաբաշխվել է ռեկորդային՝ 100 միլիարդ դրամի պետական պարտատոմս
29.04.2025 | 11:13 Evocabank-ը Ջենիֆեր Լոպեսի համերգի հովանավորն է
29.04.2025 | 10:20 Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
29.04.2025 | 09:58 SPRING PR-ի եւ PROFAL-ի «Թանկը դու ես» արշավը WCFA Davos Communications Awards-ի այս տարվա hաղթողն է
28.04.2025 | 17:28 Evoca Universe տաղավար, 9 մոլորակ, շատ մարտահրավերներ. Evocabank-ը՝ Career City Fest 2K25-ում
28.04.2025 | 16:56 ԿԲ-ն շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
28.04.2025 | 14:46 PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau