Կիրակի, Սեպտեմբեր 20
Վարկային Մասնագետ
Աբովյան մասնաճյուղ
Կոտայք/Աբովյան
Բարձրագույն
Ցանկալի է
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է սկսնակ վարկային մասնագետ Աբովյան մասնաճյուղի համար։ Վարկային Մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
-Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
-նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
-վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական, սոցիալական վիճակի վերլուծություն,
-վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում,
-վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
-վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,
-տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի և վայրի անվանումը («Վարկային Մասնագետ, Աշտարակ մասնաճյուղ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
-Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ,
- թիմում աշխատելու ունակություն,
-ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում,
-ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է,
- վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):
2025-04-30
Դիտում` 1384 ( Տեղադր.՝ 2025-04-14)
18.09.2026 | 17:59 Կայուն զարգացում. երկարաժամկետ արժեք կամ երբ բիզնեսը մեկ օրով չի ապրում
18.09.2026 | 17:33 Ամունդի-Ակբա․ ներդրումային շուկաների հեռանկարները սեպտեմբերին
18.09.2026 | 15:35 Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ
18.09.2026 | 11:39 Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:09 Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
18.09.2026 | 10:17 ԿԲ-ն զգուշացնում է` «G Class invest»-ը գործում է առանց համապատասխան լիցենզիայի
17.09.2026 | 17:53 Ոսկե կամուրջ դեպի դրամավարկային բազմաբեւեռություն
17.09.2026 | 16:19 Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
17.09.2026 | 16:01 «Մի դրամի ուժը» «Կլիմայի փոփոխությունը եւ կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է
17.09.2026 | 14:35 ԿԲ-ն նոր կանոնակարգ է ներկայացրել կրիպտոակտիվների ոլորտի համար
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau