Չորեքշաբթի, Մարտ 11
Գլխավոր ֆինանսական վերլուծաբան
Երևան
Բարձրագույն
3-5 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ ֆինանսական վերլուծության և մոդելավորման ոլորտում,
• տվյալների վերլուծության գործիքների և մեթոդների իմացություն (օր.՝ Excel, SQL, Python, Power BI),
• ֆինանսական ծրագրային ապահովման և մոդելավորման գործիքների իմացություն,
• տվյալների ավտոմատացման և հաշվետվական գործիքների կիրառման փորձ,
• բանկային կանոնակարգերի և համապատասխանության չափանիշների իմացություն,
• բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• ֆինանսական տվյալների հավաքագրում և վերլուծություն,
• մակրոէկոնոմիկ վերլուծության իրականացում,
• բանկի, նրա ստորաբաժանումների և առանձին պրոդուկտների կամ ծառայությունների ֆինանսական արդյունքների գնահատում,
• ֆինանսական մոդելների զարգացում և պահպանում՝ ներքին կանխատեսման, բյուջետավորման համար,,
• հաշվետվությունների պատրաստում,
• գործընթացների ավտոմատացում,
• համապատասխանության ապահովում ֆինանսական կանոնակարգերին և հաշվետվության ներկայացման ստանդարտներին,
• շուկայի հետազոտությունների իրականացում,
• համագործացություն տարբեր բաժինների հետ՝ տվյալներ հավաքագրելու նպատակով:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Գլխավոր ֆինանսական վերլուծաբան»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է գլխավոր ֆինանսական վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի ֆինանսական և մակրոէկոնոմիկ վերլուծությունների, ինչպես նաև ֆինանսական մոդելների կառուցման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-01-26
Դիտում` 1628 ( Տեղադր.՝ 2025-04-16)
10.03.2026 | 17:44 Սթեյբլքոյինները նոր ռիսկեր են ստեղծում զարգացող շուկաների համար
10.03.2026 | 16:34 Փաշինյան. ՀՀ-ն որոշել է կիրառել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիան. գնահատում ենք առաջարկները
10.03.2026 | 15:52 IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
10.03.2026 | 14:50 Վրացական Helio.AI ստարտափը GABA-ի հետ մուտք է գործում հայկական շուկա
10.03.2026 | 12:57 30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
10.03.2026 | 11:09 Ապրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոնները․ բարձրացվում են հատուցումների սահմանաչափերը
10.03.2026 | 07:34 Բիզնեսի ղեկավարների առանցքային նշանակումները Հայաստանում 2025-ին
09.03.2026 | 16:19 Ճամփորդական էմոցիաներն ավելի հաճելի են Հայէկոնոմբանկի VISA Guru Travel եւ Mastercard World քարտերով
09.03.2026 | 15:53 ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին
09.03.2026 | 15:19 CaseKey թիմը Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ կմասնակցի 5-րդ միջազգային մրցույթին
09.03.2026 | 14:58 Նոր միտում աշխատաշուկայում․ թեկնածուները հետաքրքրվում են՝ քանի՞ կին կա ղեկավարությունում
09.03.2026 | 12:54 ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը փոքրամասնային բաժնեմաս է ձեռք բերել «Բեկոն Հոլդինգ»-ում
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau