Կիրակի, Սեպտեմբեր 20
Վարկային մասնագետ
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և/կամ սպառողական վարկերի գծով մասնագետ,
• ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
• հաղորդակցման զարգացած հմտություններ,
• հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
• բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
• վերլուծական ճկուն միտք,
• ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• հաճախորդների ներգրավում,
• վարկավորման գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
• վարկային պորտֆելի սպասարկում,
• պրոդուկտների ակտիվ վաճառքի իրականացում,
• հայտերի ընդունում և վարկունակության գնահատում,
• գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,
• հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
• հաճախորդների վճարումներին հետևում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկային մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Վարկային մասնագետի, ով պատասխանատու է լինելու հաճախորդների արդյունավետ սպասարկման, վարկային ծառայությունների որակյալ մատուցման և վաճառքների համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-09-28
Դիտում` 1562 ( Տեղադր.՝ 2025-07-29)
18.09.2026 | 17:59 Կայուն զարգացում. երկարաժամկետ արժեք կամ երբ բիզնեսը մեկ օրով չի ապրում
18.09.2026 | 17:33 Ամունդի-Ակբա․ ներդրումային շուկաների հեռանկարները սեպտեմբերին
18.09.2026 | 15:35 Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ
18.09.2026 | 11:39 Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:09 Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
18.09.2026 | 10:17 ԿԲ-ն զգուշացնում է` «G Class invest»-ը գործում է առանց համապատասխան լիցենզիայի
17.09.2026 | 17:53 Ոսկե կամուրջ դեպի դրամավարկային բազմաբեւեռություն
17.09.2026 | 16:19 Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
17.09.2026 | 16:01 «Մի դրամի ուժը» «Կլիմայի փոփոխությունը եւ կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է
17.09.2026 | 14:35 ԿԲ-ն նոր կանոնակարգ է ներկայացրել կրիպտոակտիվների ոլորտի համար
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau