Շաբաթ, Նոյեմբեր 08
Ապառիկի Մասնագետ
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է Ապառիկի մասնագետ, ով ունի վերլուծական կարողություններ, արդյունավետ բանակցելու և համագործակցելու հմտություն, պատասխանատվության զգացում, թիմում աշխատելու հմտություն։
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
-Տեղական շուկայի վերլուծություն, բիզնես առաջարկների ներկայացում՝ ուղղված վաճառքների թիրախների իրականացմանը, հաճախորդների հետ համագործակցության ընդլայնմանը,
-համագործակցող ընկերությունների ներգրավում, նրանց հետ հարաբերությունների վարում, վաճառքների խթանում և մոնիթորինգների իրականացնում,
-ապառիկ ֆինանսավորման և թվային վճարումների դինամիկ զարգացման և տեղական շուկայում մրցակցության բարձրացման նպատակով ակցիաների նախաձեռնում և իրականացման ապահովում,
-նոր պրոդուկտների ստեղծման և առկա պրոդուկտների բարելավման առաջարկների ներկայացում և դրանց իրագործմանն աջակցություն,
-սքորինգների նախնական թեստավորում և առաջարկությունների ներկայացում՝ վարկային ռիսկերի նվազեցման համար,
-վարկային փաթեթների հաշվառում, դասակարգում և արխիվացում՝ ներառյալ փաստաթղթերի ամբողջականության և ճշգրտության ստուգում։
-պահանջվող փաստաթղթերի և հայտերի ճշգրտության վերահսկում՝ սխալների և բացթողումների կանխարգելման համար,
-ծրագրային և օպերացիոն թարմացումների իրականացմանն աջակցություն՝ թեստավորում, հետադարձ կապ, խնդիրների հաղորդում IT բաժնին,
-ժամկետանց հաճախորդների հետ աշխատանք՝ հեռախոսազանգեր, SMS/email հիշեցումներ, անհատական մոտեցում մինչև խնդրահարույց վարկերի բաժին փոխանցելը,
-վարկային գործընթացների օպտիմալացման առաջարկություններ՝ արագացման և արդյունավետության բարձրացման նպատակով,
-պորտֆելի ծավալի և շահութաբերության մեծացման ապահովում՝ ներառյալ նոր վաճառքի կետերի ներգրավում և առկա կետերում վաճառքների խթանում,
-վաճառքի անձնակազմի խորհրդատվություն և ուսուցում՝ ապառիկ պրոդուկտի պայմանների, ծրագրերի և ընթացակարգերի վերաբերյալ,
-մրցակիցների և տեղի մանրածախ շուկայի ուսումնասիրում,
-խանութ-վաճառակետերի պարբերական մոնիթորինգ՝ վաճառքի գործընթացների, պայմանների և բրենդի ներկայացման ստուգում,
-համագործակցությունների բաժնի վարկային, գործառնական և այլ ռիսկերի կառավարում,
-բաժնի գործունեության վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում,
-աշխատանքային ընթացակարգերի և ներքին կանոնակարգերի պահպանում,
-ընկերության ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ապառիկի Մասնագետ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից ոլորտներում,
- 2+ տարվա աշխատանքային փորձ B2B վաճառքի ոլորտում,
-վաճառքների մեխանիզմների և գործիքների իմացություն,
- թիմում աշխատելու ունակություն,
-ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում,
-ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է,
- վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):
2025-11-12
Դիտում` 939 ( Տեղադր.՝ 2025-08-18)
07.11.2025 | 18:13 Evocabank-ը Robust Armenia 2025 կոնֆերանսի գլխավոր գործընկերն է
07.11.2025 | 17:45 Ամիօ բանկը կրճատել է հերթում սպասման ժամանակը մինչեւ 12 րոպե
07.11.2025 | 16:32 Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
07.11.2025 | 16:04 Գեւորգ Գեւորգյան. Հայաստանի էլեկտրամոբիլների շուկան զարգացման նոր փուլում է
07.11.2025 | 12:05 Ֆասթ Բանկը Սյունիքում ձեռնարկատերերի համար ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր
07.11.2025 | 11:52 ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
07.11.2025 | 11:23 Telcell Wallet-ը մեկնարկել է «Շատ նվերներ՝ քո Telcell Wallet-ում» ակցիան
07.11.2025 | 10:18 Կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը պարզեցվել են
06.11.2025 | 17:52 Ամիօ բանկ. Նոր ստանդարտներ՝ նույն հոգատարությամբ
06.11.2025 | 17:47 ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ռազմավարական ֆինանսական կամուրջ՝ Հայաստանի եւ միջազգային շուկաների միջեւ
06.11.2025 | 15:04 «Արի մեզ մոտ». Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից
06.11.2025 | 12:00 Ֆոնդային բորսան ամփոփել է հոկտեմբերի շուկայական տվյալները
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau