Շաբաթ, Հոկտեմբեր 25
Կանոնակարգման թիմի մասնագետ
Բարձրագույն
3-5 տարի
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• վարել և վերահսկել բանկի ներքին իրավական ակտերի բազան,
• մշակել ներքին իրավական ակտեր՝ համագործակցելով բանկի շահառու ստորաբաժանումների հետ,
• ապահովել ներքին իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ԿԲ որոշումներին և բանկում գործող գործընթացներին,
• կոորդինացնել ներքին իրավական ակտերի նախագծման, համաձայնեցման, հաստատման և շրջանառելու գործընթացները՝ համագործակցելով բանկի տարբեր ստորաբաժանումների հետ,
• տրամադրել խորհրդատվություն բանկի տարբեր ստորաբաժանումներին՝ ներքին իրավական ակտերի և կարգավորումների վերաբերյալ,
• ներկայացնել մեթոդաբանական առաջարկներ բիզնես գործընթացների բարելավման համար:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Կանոնակարգման թիմի մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է փորձառու մասնագետ, ով կվարի և կվերահսկի բանկի ներքին իրավական ակտերի բազան, կապահովի դրանց ամբողջականությունն ու արդիականությունը։ Կմշակի նոր ներքին իրավական ակտեր, կվերանայի գործող փաստաթղթերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ԿԲ որոշումներին և բանկի ներքին գործընթացներին։ Նա կկոորդինացնի ներքին իրավական ակտերի նախագծման, համաձայնեցման և հաստատման գործընթացները, կտրամադրի խորհրդատվություն բանկի տարբեր ստորաբաժանումներին և կներկայացնի մեթոդաբանական առաջարկներ բիզնես գործընթացների բարելավման նպատակով:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-11-01
Դիտում` 201 ( Տեղադր.՝ 2025-10-02)
25.10.2025 | 08:59 Յունիբանկի հովանավորությամբ անցկացվել է ժայռամագլցման բաց առաջնություն
24.10.2025 | 17:02 ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունն անդրադարձել է Հայաստանում ավտոմեքենաների մասերի գողությանը
24.10.2025 | 16:56 Ակբա բանկ. Հայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոց
24.10.2025 | 16:39 ԱրարատԲանկը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր
24.10.2025 | 15:53 Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձը
24.10.2025 | 14:35 Սալեմ Ալ Շամսի․ Մեր նպատակն է հասկանալ Հայաստանի բիզնես համայնքի դինամիկան
24.10.2025 | 13:05 CyberDrill Armenia 2025. Կիբեռանվտանգության միջազգային զորավարժությունը Երեւանում
24.10.2025 | 11:58 IDsalary փաթեթը՝ հարմարավետ ու շահավետ գործիք
24.10.2025 | 11:30 ԱրարատԲանկը «Թէատրոն» փառատոնի ֆինանսական գործընկերն է
24.10.2025 | 10:27 Կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտ պայմանագիր
24.10.2025 | 10:21 ԿԲ-ն ներկայացնում է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող եւս երեք նախագիծ
24.10.2025 | 10:15 Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau