Չորեքշաբթի, Հոկտեմբեր 22
Վարկերի հաստատման մասնագետ (սպառողական և հիփոթեքային վարկերի գծով)
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ մանրածախ վարկավորման կամ վարկային ռիսկերի ոլորտում,
• վերլուծական հմտություններ,
• համակարգչային հմտություններ (MS Office, բանկային ծրագրեր՝ ներառյալ AS Bank)։
• բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• բանկի վարկավորման գործընթաց իրականացնող ստորաբաժումների կողմից ներկայացված ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
• հաճախորդների եկամուտների, վարկունակության և վճարունակության մակարդակի գնահատում`համաձայն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշների և պահանջների,
• համապատասխան ստորաբաժանումների կողմից, վարկային հայտի վերաբերյալ տված եզրակացությունների ուսումնասիրություն և հավանական ռիսկերի գնահատում,
• գրավի առարկայի և/կամ երաշխավորների ուսումնասիրություն,
• լիազորությունների շրջանակում վարկային հայտերի հաստատում կամ մերժում, ինչպես նաև եզրակացությունների տրամադրում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (սպառողական և հիփոթեքային վարկերի գծով)»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի ֆիզիկական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-11-01
Դիտում` 263 ( Տեղադր.՝ 2025-10-02)
22.10.2025 | 14:34 «Տեղի է ունենում անհավանական թվացող մի բան․ Ադրբեջանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ»
22.10.2025 | 12:22 Կոնվերս Բանկը BACEE’s Award for International Banking Co-operation մրցանակակիրն է
22.10.2025 | 11:56 «Արի մեզ մոտ»․ Տեղափոխեք անշարժ գույքի գրավով վարկն ԱրարատԲանկ՝ շահավետ պայմաններով
22.10.2025 | 10:59 Evocabank-ը $30 միլիոն է ներգրավել OPEC-ից
22.10.2025 | 10:07 Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր
21.10.2025 | 17:33 Յունիբանկը կթողարկի քարտեր՝ երեխաների ստեղծած դիզայնով
21.10.2025 | 16:31 World Tourism Awards 2025. Green Rock-ը ճանաչվել է «Լավագույն կայուն զբոսաշրջային նախագիծ» անվանակարգի հաղթող
21.10.2025 | 15:57 Կոնվերս Բանկը BACEE-ի հոբելյանական 50-րդ համաժողովի Ադամանդե հովանավորն է
21.10.2025 | 15:20 Ֆինանսական գրագիտության դաս Idram Junior-ի հետ
21.10.2025 | 13:04 Ineco Store․ բանկային փորձառության նոր ձեւաչափ՝ Ինեկոբանկից
21.10.2025 | 10:33 Հայէկոնոմբանկի հովանավորությամբ անցկացվել է Teghenis Sky Race 2025-ը
20.10.2025 | 15:34 «Աթենք»-ը կառուցել է տարածաշրջանի ամենամեծ եւ տեխնոլոգիապես հագեցած համալիրը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau