Կիրակի, Դեկտեմբեր 14
Վարկերի ձևակերպումների ավագ մասնագետ
Երևան
Բարձրագույն
3-5 տարի
• բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, իսկ վարկային պայմանագրերի ձևակերպման բնագավառում` առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
• MS Office փաթեթի իմացություն, AS-Bank ծրագրի իմացությունը ցանկալի է,
• հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), անգլերենի և ռուսերենի լավ մակարդակի իմացություն,
• թիմում աշխատելու ունակություններ:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• ստուգել վարկային փաթեթի ամբողջականությունը, կազմակերպել համալրման ենթակա փաստաթղթերի հավաքագրման աշխատանքները,
• վարկային գործառնությունների շրջանակներում պարբերաբար իրականացնել Բանկի կարգերի, ընթացակարգերի և օրինակելի պայմանագրերի համադրում, առկա անհամապատասխանությունների վեր հանում,
• ստուգել նոտարական գրասենյակներում պայմանագրերի վավերացման, ինչպես նաև կադաստրի կոմիտեում գրավի իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականությունը,
• կազմակերպել պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման գործընթացը,
• իրականացնել վարկերի տրամադրման, վարկերի պայմանների փոփոխության և վարկերի տրամադրման հետ կապված փաստաթղթային և ՀԾ Բանկ համակարգում ձևակերպման գործառույթներ,
• պատրաստել Հաճախորդի վարկային պարտավորությունների և գրավի հետ կապված համաձայնություններ և այլ անհրաժեշտ գրություններ:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «վարկերի ձևակերպումների ավագ մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է վարկերի ձևակերպումների ավագ մասնագետի, ով պատասխանատու կլինի վարկային, այդ թվում՝ լիզինգային փաթեթների ստուգման, համալրման և պատշաճ ձևակերպման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-12-27
Դիտում` 240 ( Տեղադր.՝ 2025-11-27)
12.12.2025 | 15:38 «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
12.12.2025 | 12:45 Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
12.12.2025 | 11:49 Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին եւ ո՞ր հմտություններն են ամենակարեւորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում
12.12.2025 | 10:50 Վարորդների իրավունքները պաշտպանող կազմակերպությունը ժողով կգումարի
12.12.2025 | 10:26 Ակբա բանկ. Վստահությունն է հաջողված համագործակցության բանալին
12.12.2025 | 09:51 2026-ին Հայաստանը կարող է արտոնյալ պայմաններով 15 000 էլ. մեքենա ներմուծել
12.12.2025 | 09:46 Վճարային համակարգերում հետքվանտային կրիպտոգրաֆիյի փորձարկում է կատարվել
11.12.2025 | 17:47 Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը շարունակում են իրենց համագործակցությունն ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
11.12.2025 | 12:17 Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում
11.12.2025 | 11:41 Ֆասթ Բանկի ԱկնՔարտով՝ կինոթատրոնի երկրորդ տոմսն անվճար
11.12.2025 | 10:05 Աբու Դաբին թվային ակտիվների վրա կենտրոնացած ֆինտեխ կենտրոն է գործարկել
11.12.2025 | 08:13 Ակբա բանկի թիմը ներկայացրել է թվային միջավայրը պաշտպանելու իր լուծումները
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau