Երեքշաբթի, Օգոստոս 11
Վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ
Ռիսկերի կառավարման վարչություն
Միջնակարգ
1-3 տարի
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ բանկային համակարգում (վարկավորման ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն),
• ֆինանսական վերլուծություն իրականացնելու հմտություններ,
• վարկունակության գնահատման սկզբունքների լավ իմացություն,
• բանկային օրենսդրության տիրապետում
• հարկային օրենսդրության բազային իմացություն
• MS Excel-ի լավ իմացություն,
• SQL տվյալների բազաների հետ աշխատելու իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• արտաքին աղբյուրներց, ներառյալ համացանցից, անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու և վերլուծելու հմտություն,
• հաղորդակցման և բանակցային հմտություններ,
• թիմային աշխատանքի արդյունավետ հմտություններ,
• սթրեսակայունություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• վերլուծված վարկային հայտերի ուսումնասիրություն և եզրակացության տրամադրում,
• բանկում գործող իրավական ակտերի փոփոխությունների և կատարելագործման գործընթացների մասնակցություն,
• նոր վարկային պրոդուկտների մշակման աշխատանքների մասնակցություն, վարկունակության գնահատման չափորոշիչների սահմանում և կարծիքի տրամադրում,
• սքորինգային համակարգերի զարգացման, սպասարկման և թեստավորման գործընթացներին մասնակցություն,
• վարկային ռիսկին առնչվող ներքին իրավական ակտերի վերանայման և մշակման իրականացում,
• վարկային պորտֆելի կենտրոնացումների մոնիթորինգ,
• ԿԲ նորմատիվների և ներքին սահմանաչափերի հաշվարկների և վերահսկողության իրականացում,
• արտաքին աղբյուրների ուսումնասիրություն և Բանկին առնչվող և/կամ հաճախորդներին առնչվող հնարվոր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվական ազդակների ներկայացում անմիջական ղեկավարին,
• հսկողություն մոնիթորինգների իրականացման նկատմամբ,
• վարկային պորտֆելի վերաբերյալ այլ անհրաժեշտ վերլուծությունների իրականացում:
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկային ռիսկերի և վարկային հայտերի վերլուծության, դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրման, կմասնակցի ներքին կանոնակարգերի և սքորինգային համակարգերի մշակմանը, ինչպես նաև նոր վարկային պրոդուկտների համար վարկունակության գնահատման մեխանիզմների ձևավորմանը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-01-10
Դիտում` 884 ( Տեղադր.՝ 2025-12-16)
11.08.2026 | 11:08 Մասնակցի՛ր թեստ-խաղին եւ ստացի՛ր VMF Vanadzor Half Marathon 2026-ի տոմս
11.08.2026 | 10:25 2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
11.08.2026 | 09:07 Հայաստանում պարզեցվում է էլեկտրոնային փողի օգտագործումը
10.08.2026 | 17:25 Ամփոփվել են Junius-ի արդյունքները․ առջեւում նոր մրցափուլն է
10.08.2026 | 16:18 Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր
10.08.2026 | 16:14 Revolut-ը լիարժեք եվրոպական բանկային լիցենզիա է ստացել
10.08.2026 | 15:39 Վերաֆինանսավորեք Ձեր բիզնես վարկերը եւ ստացեք մինչեւ 2% cashback Evocabank-ում
10.08.2026 | 14:57 Moody’s-ը բարձրացրել է Նաիրի Ինշուրանսի վարկանիշը՝ շնորհելով Ba3՝ կայուն հեռանկարով
10.08.2026 | 09:47 Ալմաթիում կանցկացվի Central Asia Fintech Summit 2026-ը
07.08.2026 | 17:40 Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում
07.08.2026 | 16:23 «Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
07.08.2026 | 15:41 IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau