Երեքշաբթի, Մարտ 17
Քարտային Տեխնոլոգիաների և Գործառությունների Թիմի Մասնագետ
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• առնվազն 2 տարվա փորձ բանկային ոլորտում,
• հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
• վճարային քարտերին առնչվող բիզնես գործընթացների և ներքին կանոնակարգերի իմացություն,
• անալիտիկ և ստեղծագործ մտածելակերպ,
• զարգացած հաղորդակցման, բանակցային հմտություններ,
• բիզնես էթիկայի կանոնների իմացություն,
• նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
• թիմում աշխատելու ունակություն,
• ժամանակի կառավարման հմտություններ,,
• արագ սովորելու ունակություն և պատրաստակամություն,
• ճկունություն փոփոխությունների նկատմամբ,
• MS Word, Excel իմացություն, PowerPoint ծրագրերի իմացությունը կդիտարկվի առավելություն,
• ՀԾ-Բանկ 4.0 համակարգի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• մշակել առաջարկներ քարտային գործառույթների և գործընթացների արդյունավետության բարձրացման, ավտոմատացման և բարելավման ուղղությամբ,
• հիմք ընդունելով հաճախ հանդիպող խնդիրները՝ ներկայացնել ավտոմատացման առաջադրանքներ թվային կոմիտեին,
• համագործակցող գործընկերների հետ ապահովել արդյունավետ նամակագրություն և հեռախոսազանգերի սպասարկում,
• վերլուծել հաճախորդներից ստացված հարցումները և խնդիրները, տրամադրել պարզաբանումներ և աջակցություն:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Քարտային Տեխնոլոգիաների և Գործառությունների Թիմի Մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է քարտային տեխնոլոգիաների և գործառությունների թիմի մասնագետ, ով կպատասխանի քարտային հարցերով հեռախոսազանգերին, կտրամադրի մասնագիտական աջակցություն վճարային քարտերի գործառույթների և խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև կվարի և կկառավարի թիքեթային համակարգը՝ ապահովելով դրանց մշակումը, ուղղորդումը և կատարման վերահսկումը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-04-10
Դիտում` 29 ( Տեղադր.՝ 2026-03-17)
17.03.2026 | 16:49 IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ եւ 3-րդ տրանշերը
17.03.2026 | 15:03 Գալստյան․ Մերձավոր Արեւելքի լարվածությունը կարող է Հայաստանում առաջացնել 1.2-1.7% գնաճ
17.03.2026 | 14:08 «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը եւ «ՖԼԵՇ» ընկերությունը հուշագիր են ստորագրել
17.03.2026 | 13:59 Հայաստանում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է եւ կազմել 4․7%
17.03.2026 | 13:44 ԵԱԶԲ. Հայաստանը պահպանում է աճի բարձր տեմպերը
17.03.2026 | 13:10 Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
17.03.2026 | 12:06 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.50%
17.03.2026 | 10:51 Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
17.03.2026 | 10:14 IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
16.03.2026 | 16:26 Վճարեք Evoca Mastercard-ով եւ ստացեք 10% cashback
16.03.2026 | 14:40 Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
16.03.2026 | 14:13 Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau