Կազմակերպություն

Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ

Խնդրահարույց վարկերի կառավարման բաժին

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

 Բարձրագույն կրթություն /ցանկալի է իրավաբանական կամ տնտեսագիտական/,

 Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: ՀՀ ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը ցանկալի է:

 Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,

 Վերլուծելու ունակություն,

 Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,

 Թիմային աշխատանքի հմտություններ,

 Մինչև 80%-ը գրասենկայից դուրս անցկացնելու պատրաստակամություն,

 Հայերենի - ազատ տիրապետում, Ռուսերենը և Անգլերենը – ցանկալի է,

 MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող: Աշխատանք ծրագրային ապրանքների և տվյալների բազաների հետ:


 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

 Իրականացնում է Ընկերության հաճախորդների հետ հարաբերություններում Ընկերության շահերի պաշտպանությունը դատարաններում, պետական իրավասու մարմինների՝ այդ թվում բայց չսահմանափակվելով նշվածով, ՀՀ Կենտրոնական բանկի, Դատախազության, Արդարադատության նախարարության, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում,

 Իրականացնում է Ընկերության հանդեպ պարտավորությունների կատարման նպատակով դատական պահանջների ձևակերպումն ու ներկայացումը, բողոքների, գանգատների կազմումը և ներկայացումը,

 Մասնակցում է Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց Ընկերության պարտապանների գույքի և դրամական միջոցների դատական և արտադատական կարգով բռնագանձման գործընթացին,

 Վարկերի վերադարձելիությանն ուղղված գործընթացների իրականացում դատական փուլում, արբիտրաժային դատարանում,

 Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց Ընկերության պարտապանների գույքի և դրամական միջոցների արտադատական կարգով բռնագանձման հետ կապված աշխատանքների կատարում,

 Վարկերի պայմանների վերանայման, բռնագանձման վարույթների հարուցման, վարկերի վերակառուցման կապակցությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացում,

 Խնդրահարույց վարկերի վերադարձելիությանն ուղղված գործընթացների իրականացում,

 Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ փոխհարաբերություններում արդյունավետ և հետևողական պարտքերի հավաքագրման ռազմավարության կիրառում՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,

 Ընկերության խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառության վարում, այդ թվում` դրանց սահմանված կարգով պահպանման ապահովում,

 Հաշվետվությունների կազմում և ներկայացում Անմիջական ղեկավարին:


 

Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0033, Կալենցի փ. 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Anahit.Manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են: 

 

2026-04-03

Դիտում` 20
( Տեղադր.՝ 2026-03-20)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW