Կազմակերպություն

Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

Ներկայացվող պահանջներ՝

• բարձրագույն կրթություն ֆինանսական ոլորտում,

• աշխատանքային փորձ բանկային ոլորտում,

• հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն

• սթրեսակայունություն և հաղորդակցման բարձր հմտություններ,

• բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

• ներգրավածություն թիմային աշխատանքին,

• միջմշակութային հաղորդակցության ունակություն (տարբեր երկրների հաճախորդների հետ աշխատելու կարողություն):

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

Աշխատանքային պարտականություններ՝

• Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների վաճառք՝ հավելավաճառքների (Up-selling) և խաչաձև վաճառքների (Cross-selling) միջոցով,

• ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընթացիկ և քարտային հաշիվների բացման հայտերի ընդունում, անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում և ստուգում, ՀԾ-Բանկ համակարգում հաշիվների բացման գործընթացի իրականացում,

• հաճախորդների տվյալների ներկայացում ՆՖԴ դիտարկման և դրական եզրակացության հիման վրա հաշիվների բացում,

• Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների հաղորդագրությունների, նամակների, հանձնարարականների, ինչպես նաև ավանդների ներդրման և դադարեցման հայտերի մշակում հեռակառավարման համակարգերի միջոցով («EvocaTouch», «EvocaOnline»)՝ աշխատանքային օրերին և ժամերին,

• ավտոմատացված հաղորդագրությունների մշակում՝ ծրագրային խափանումների դեպքում, ինչպես նաև ավանդների դադարեցման գործընթացում հաճախորդների նույնականացում (հեռախոսազանգ, անհրաժեշտության դեպքում տեսազանգ) և համապատասխան նյութերի պահպանում հաճախորդի թղթապանակում,

• Prime հեռահար նույնականացվող հաճախորդների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և ուսումնասիրում, հաճախորդների հեռահար նույնականացում և գործարար հարաբերությունների հաստատում,

• Prime հաճախորդների համար անվանական թղթապանակների ստեղծում և հաշիվների բացում, առկա թղթապանակներում փաստաթղթերի թարմացում։

• սպասարկման պայմանագրերի, համաձայնագրերի, հայտերի և դիմումների ստորագրված տարբերակների ապահովում և հաշվառում,

• հաշիվների դեբետագրման սառեցում միջնորդավճարների չվճարման դեպքում և ապասառեցում վճարումից հետո,

• հաճախորդների սպասարկման, հաշիվների բացման և այլ միջնորդավճարների մասով պարբերական մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում գանձում,

• Prime հաճախորդների հետ մշտական կապի պահպանում և խորհրդատվության տրամադրում,

• վճարային գործիքների պատվիրման, տրամադրման և սպասարկման հետ կապված դիմումների ընդունում,

• թիմի և բաժնի ղեկավարի հանձնարարականների կատարում։

 

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ»

 

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է Prime ոչ ռեզիդենտ հաճախորդների սպասարկման մասնագետ, ով պահպանելով բանկի ներքին ընթացակարգերը և կանոնակարգերը, պատասխանատու կլինի հեռավար տարբերակով հաճախորդների ներգրավման և բարձրակարգ սպասարկման համար:

 

2026-04-24

Դիտում` 473
( Տեղադր.՝ 2026-03-26)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW