Հինգշաբթի, Հուլիս 02
Վարկերի մոնիթորինգի ավագ մասնագետ
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղություններով,
• աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում,
• համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն,
• հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
• հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
• խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
• վերլուծական և հետազոտական հմտություններ,
• ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վարկառուների ֆինանսական վիճակի վերահսկման և վարկի մարման կարողության վրա բացասաբար անդրադարձող գործոնների վաղ բացահայտման իրականացում,
• վարկերի ընթացիկ մոնիթորինգների ժամանակացույցի կազմման և վարման իրականացում,
• վարկերի գծով ընթացիկ մոնիթորինգների ապահովում,
• մոնիթորինգների գծով հաշվետվությունների պատրաստման և արդյունքների ներկայացման վարում,
• սահմանված դեպքերում հաճախորդների վարկունակության գնահատման և վերլուծության իրականացում,
• բաժնի գործունեության վերլուծության, աշխատանքի նոր ձևերի և մեթոդների մշակման և առաջարկությունների ներկայացման իրականացում,
• բաժնի գործունեությանը առնչվող փաստաթղթաշրջանառության և փաստաթղթերի պահպանման գործընթացի մշակում,
• բաժնի առջև դրված խնդիրների և բաժնի պետի հանձնարարականների կատարման ապահովում։
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի մոնիթորինգի ավագ մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է վարկերի մոնիթորինգի ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկառուների ֆինանսական վիճակի մշտադիտարկման, վարկերի ընթացիկ մոնիթորինգների իրականացման, հաշվետվությունների պատրաստման և հաճախորդների վարկունակության գնահատման համար՝ ապահովելով առողջ վարկային պորտֆելի ձևավորումը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-04-30
Դիտում` 412 ( Տեղադր.՝ 2026-03-31)
02.07.2026 | 10:13 Ֆաբրիցիո Ձարկոնեն նշանակվել է Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի երկրի ղեկավար
02.07.2026 | 10:10 Հայաստանի բանկերը մեդիայում. II եռամսյակի արդյունքները
02.07.2026 | 07:31 Crédit Agricole-ն իրականացրել է առաջին գործակալային գործարքը
01.07.2026 | 17:00 IDBank-ը Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրել է իր ֆինտեխ էկոհամակարգը
01.07.2026 | 16:40 Ֆինանսական կրթության ծրագրերը կընդլայնվեն նաեւ երիտասարդական կենտրոններում
01.07.2026 | 16:10 Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
01.07.2026 | 14:40 Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են առեւտրատնտեսական հարցեր
01.07.2026 | 14:38 Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ
01.07.2026 | 13:30 Google-ը Coob Ads-ին նշանակել է պաշտոնական Google Ads Sales Representative Հայաստանում
01.07.2026 | 10:23 imID Sign՝ էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման նոր հարթակ
01.07.2026 | 10:04 Գործարկվել է Google Finance առանձին հավելվածը
01.07.2026 | 09:38 Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը եւ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau