Կազմակերպություն

Վարկերի հաստատման մասնագետ (ֆիզիկական անձանց)

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

Ներկայացվող պահանջներ`

• բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,

• առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում,

• վերլուծական մտածողություն և փաստերը համադրելու կարողություն,

• բարձր ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ աշխատելու և ժամկետները պահպանելու ունակություն,

• միջազգային մասնագիտական որակավորումների առկայությունը դիտվում է որպես առավելություն,

• օտար լեզուների իմացությունը դիտվում է որպես առավելություն։

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

Աշխատանքային պարտականություններ`

• ֆիզիկական անձանց վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,

• ֆիզիկական անձանց վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, որոշումների կայացում,

• ֆիզիկական անձանց վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, եզրակացությունների ներկայացում,

• բաժնի ղեկավարի այլ հանձնարարությունների իրականացում։

 

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (Ֆիզիկական անձանց)»։

 

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի ֆիզիկական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։ 


Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

• բժշկական ապահովագրություն,

• ճամփորդական ապահովագրություն,

• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,

• տոնական և տարեվերջյան բոնուսներ,

• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,

• վճարվող հանգստյան օրեր,

• սպորտ փաթեթ,

• անգլերեն լեզվի դասընթացներ,

• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

 

2026-08-07

Դիտում` 20
( Տեղադր.՝ 2026-07-31)

Banks.am


Smartclick.ai
Quality Sign BW