Երկուշաբթի, Օգոստոս 24
ՏՏ Աուդիտոր
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
• բարձրագույն կրթություն ՏՏ, կիբերանվտանգության, համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում,
• բանկային կամ ՏՏ աուդիտի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
• Ցանկալի մասնագիտական հավաստագրերի առկայություն՝ CISA, CISM, CIA, CRISC և այլ,
• ՏՏ վերահսկողությունների, ցանցերի, տվյալների բազաների, տեղեկատվական անվտանգության և բանկային համակարգերի լավ իմացություն,
• ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ`
• ՏՏ ռիսկերի բացահայտում և գնահատում՝ մասնակցություն ռիսկերի վրա հիմնված աուդիտի պլանի կազմմանը,
• բանկային համակարգերի, վճարային համակարգերի, մոբայլ բանկինգի աուդիտորական աշխատանքների իրականացում և այդ համակարգերի փոփոխությունների կառավարման գործընթացի գնահատում,
• տեղեկատվական անվտանգության քաղաքականությունների և ընթացակարգերի համապատասխանության գնահատում, խոցելիությունների և ներթափանցման թեստավորման արդյունքների գնահատում,
• ՏՏ ռազմավարության համապատասխանության գնահատում բանկի նպատակներին՝ վերլուծելով ՏՏ կառուցվածքը և պատասխանատվությունների բաշխումը,
• գործունեության անընդհատության և աղետների վերականգնման աուդիտի իրականացում,
• ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերին համապատասխանության գնահատում՝ ISACA-ի մասնագիտական ուղեցույցներին, ISO 27001 ստանդարտին, NIST կիբերանվտանգության շրջանակին, SWIFT CSP պահանջներին,
• Բանկին ՏՏ և ՏԱ աուդիտի ծառայություններ մատուցող երրորդ անձի հետ համատեղ աշպխատանքների իրականացում,
• աուդիտի հաշվետվությունների պատրաստում՝ բացահայտված թերությունների, ռիսկերի և դրանց զսպմանը կամ վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում:
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է ՏՏ աուդիտոր, ով պատասխանատու կլինի տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, թվային ծառայությունների և տեխնոլոգիական ռիսկերի անկախ գնահատման, ինչպես նաև ՏՏ աուդիտների պլանավորման, համակարգման և իրականացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-08-20
Դիտում` 1300 ( Տեղադր.՝ 2026-08-02)
21.08.2026 | 22:30 ԱԲ սպառնալիքը ֆինանսական կայունությանը
21.08.2026 | 15:16 Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ
21.08.2026 | 14:49 Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ եւ սրճարան
21.08.2026 | 14:02 «Կողք կողքի» ծրագիրը՝ Սեւան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBank
21.08.2026 | 10:45 Revolut-ը բանկային լիցենզիայի հայտ է ներկայացրել Ֆինլանդիայում
21.08.2026 | 09:42 Հայաստանում ֆինանսական ոլորտի էթիկայի եւ վարքագծի միասնական կանոնագիրք չկա
20.08.2026 | 17:18 EIB-ը ֆինտեխ-հիմնադրամ է գործարկում Լեհաստանում
20.08.2026 | 16:53 2026-ին լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլ կներմուծվի 0% մաքսատուրքով
20.08.2026 | 15:52 Թզի եւ դեղձի մթերման համար փոխհատուցում կտրամադրվի
20.08.2026 | 12:00 Սամվել Խարազյան. Առողջապահական խնդիրների ժամանակին լուծումը նաեւ տնտեսական հարց է
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau