Չորեքշաբթի, Օգոստոս 26
Թվային հավելվածների և օնլայն բանկինգի զարգացման մասնագետ
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ թվային պրոդուկտների, բջջային հավելվածների, օնլայն ծառայությունների կամ բանկային պրոդուկտների զարգացման ոլորտում,
• PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
• Product Roadmap-ի մշակման և թվային պրոդուկտների զարգացման փորձ,
• տարբեր շահագրգիռ կողմերի և տեխնոլոգիական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու և նախագծերը համակարգելու փորձ,
• ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
• կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
• նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
• անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ`
• Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան բջջային հավելվածների և օնլայն բանկինգի ծառայությունների զարգացում,
• բջջային հավելվածների և օնլայն բանկինգի նոր ֆունկցիոնալ հնարավորությունների պլանավորում, մշակում և ներդրում,
• գործող թվային ծառայությունների կատարելագործման և օգտատիրոջ փորձի (User Experience) բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
• հաճախորդների կարիքների, շուկայի միտումների և մրցակցային լուծումների ուսումնասիրություն՝ նոր թվային ծառայությունների զարգացման նպատակով,
• բիզնես և ֆունկցիոնալ պահանջների հավաքագրում, վերլուծություն և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ,
• բջջային հավելվածների և օնլայն բանկինգի զարգացման ճանապարհային քարտեզի (Product Roadmap) կազմում և իրականացվող աշխատանքների համակարգում,
• ՏՏ, UX/UI, թեստավորման և այլ ներգրավված թիմերի հետ համագործակցություն՝ լուծումների ժամանակին և արդյունավետ ներդրումն ապահովելու նպատակով,
• թվային հավելվածների և օնլայն բանկինգի ծառայությունների արդյունավետության, օգտագործման ցուցանիշների և հաճախորդների հետադարձ կապի վերլուծություն՝ զարգացման նոր հնարավորությունների բացահայտման նպատակով։
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային հավելվածների և օնլայն բանկինգի զարգացման մասնագետ»
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Թվային հավելվածների և օնլայն բանկինգի զարգացման մասնագետ, ով կմասնակցի բանկի թվային ալիքների զարգացմանը՝ ապահովելով բջջային հավելվածների և օնլայն բանկինգի ծառայությունների մշակումը, զարգացումը և շարունակական կատարելագործումը, ինչպես նաև կնպաստի նոր թվային հնարավորությունների ներդրմանը և հաճախորդների թվային փորձի բարելավմանը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-08-20
Դիտում` 1258 ( Տեղադր.՝ 2026-08-03)
26.08.2026 | 12:18 Հայէկոնոմբանկը կտեղաբաշխի դրամային պարտատոմսեր
26.08.2026 | 12:14 ԱՄՀ. G20-ի ՀՆԱ-ի աճը կարող է հասնել 2008 թվականից ի վեր ամենացածր մակարդակին
26.08.2026 | 11:33 IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
26.08.2026 | 10:34 Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային եւ դոլարային պարտատոմսեր
25.08.2026 | 17:16 Իդրամի եւ IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 15:43 Քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ էլ. էներգիայի ներմուծման եւ արտահանման հարցը
25.08.2026 | 10:02 «Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
25.08.2026 | 09:45 Այսուհետ ցանկացած անձ կարող է առեւտրային բանկերից տեղեկանք ստանալ
24.08.2026 | 17:14 Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համար
24.08.2026 | 16:55 «Յունիսպորտ»-ը մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau