Երեքշաբթի, Սեպտեմբեր 15
Ներդրումային ծառայությունների մասնագետ
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտներում,
• առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական վերլուծության, հաշվետվությունների պատրաստման կամ կապիտալի շուկաների ոլորտում,
• MS Office ծրագրերի իմացություն,
• ֆինանսական մոդելավորման և վերլուծության հմտություններ,
• բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով,
• գերազանց թիմային աշխատանքի ունակություններ, պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության բարձր զգացում:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ
• ֆինանսական վերլուծությունների իրակակացում, ներառյալ ֆինանսական ցուցանիշների գնահատում, ոլորտային համեմատականներ և ռիսկերի վերլուծություն,
• ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և մշակում,
• արժեթղթերի թողարկման նպատակով՝ ներդրումային առաջարկների իրականացում և ազդագրերի պատրաստում,
• արժեթղթերի գրանցման և ցուցակման գործընթացի նպատակով՝ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին՝ ներառյալ ՀՀ ԿԲ (Կենտրոնական բանկ) և այլ կարգավորող մարմիններ,
• ընկերությունների վերաբերյալ պրեզենտացիաների ներկայացում,
• իրավաբանական և ֆինանսական բաժինների հետ համագործակցում՝ ֆինանսական փաստաթղթերի նախապատրաստման և գրանցման գործընթացներում,
• արտասահմանյան ընկերությունների վերաբերյալ հոդվածների պատրաստում՝ ֆինանսական վերլուծությունների հիման վրա,
• ընկերությունների հետ կապի հաստատում, բիզնես պրոդուկտի ներկայացում և արժեթղթերի թողարկման նպատակով դրանց ներգրավում,
• արժեթղթերի տեղաբաշխման ընթացքում արժեթղթերի գրանցման իրականացում համապատասխան դեպոզիտարի համակարգերում,
• անհրաժեշտության դեպքում բրոքերային թիմին աջակցություն,
• շուկայի ուսումնասիրում, համադրությունների և տվյալների վերլուծություն՝ բիզնես որոշումների կայացման աջակցելու համար։
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ներդրումային ծառայությունների մասնագետ»։
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Ներդրումային ծառայությունների մասնագետի, ով կմիանա թիմին և կաջակցի ֆինանսական վերլուծությունների, կանխատեսումների գործընթացում։ Ներդրումային ծառայությունների մասնագետը կարևոր դեր կունենա ֆինանսական տվյալների գնահատման, ռիսկերի վերլուծության և ընկերություններին արժեթղթերի թողարկման վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրման գործընթացում:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-10-02
Դիտում` 1589 ( Տեղադր.՝ 2026-08-03)
15.09.2026 | 15:42 ԶՊՄԿ-ն ընդլայնում է կայուն զարգացման գնահատման եւ հաշվետվողականության շրջանակը
15.09.2026 | 15:21 ԿԲ նախագահ. Եթե ՌԴ-ն թանկացնի գազը, այն երկակի էֆեկտ կունենա տնտեսության վրա
15.09.2026 | 15:03 Արմինե Տեր-Հովսեփյանը ներկայացրել է Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշը
15.09.2026 | 13:46 IDBank-Visa-Wizz Air. ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 12:40 Հայաստանում որոշ շահումով խաղեր պարտադիր կլիցենզավորվեն
15.09.2026 | 12:09 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով
15.09.2026 | 09:50 Ուզբեկստանը մտադիր է $1 մլրդ ներգրավել ֆինտեխ ոլորտում
14.09.2026 | 15:42 Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են արագացնել «Պարզեցված մաքսային միջանցքի» գործարկումը
14.09.2026 | 10:36 Նաիրի Ինշուրանսի Խորհուրդը համալրվել է միջազգային հեղինակություն ունեցող անդամով
14.09.2026 | 00:10 Համաշխարհային տնտեսական կոնվերգենցիայի տեմպը դանդաղում է
11.09.2026 | 22:42 Վանդերբիլթները. Ամերիկայի ամենահարուստ ընտանիքի վերելքի ու անկման դասերը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau