Երկուշաբթի, Օգոստոս 03
Պրոդուկտ մենեջեր (Վարկային գծով)
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սպառողական և բիզնես վարկերի թվայնացման ոլորտում,
• ՀՀ բանկային օրենսդրության և վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
• ժամանակակից թվային տեխնոլոգիաների, ինչպես նաև պրոդուկտների կառավարման գործիքների (Product Management tools) իմացություն,
• թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ,
• արագ կողմնորոշվելու և նպատակային որոշումներ ընդունելու ունակություն,
• նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում,
• վերլուծական, ռազմավարական և ճկուն մտածողության կարողություն,
• MS Word, MS Excel, ինչպես նաև ՀԾ-Բանկ ծրագրի լավ իմացություն,
• բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
• հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ
• բանկում առկա վարկատեսակների թվայնացման գործընթացների կազմակերպում և իրականացում,
• թվային վարկատեսակների մշակում, ուսումնասիրություն և շարունակական զարգացում,
• նոր և գործող վարկատեսակների արդյունավետ կառավարում, ինչպես նաև վարկային պորտֆելի խորքային վերլուծության իրականացում,
• պրոդուկտին առնչվող գործընթացների պարբերական վերանայում, գնահատում և օպտիմացում,
• արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն և հաղորդակցություն,
• հաշվետվությունների պատրաստում, վերլուծություն և ղեկավարությանը ներկայացում,
• բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, խնդիրներ լուծելու և կառուցողական քննարկումներ իրականացնելու կարողություն,
• առցանց վարկավորման գործընթացում առաջացած տեխնիկական խնդիրների բացահայտում:
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտ մենեջեր (Վարկային գծով)»։
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Վարկային գծով պրոդուկտ մենեջեր, ով պատասխանատու է լինելու բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան նոր առցանց վարկատեսակների մշակման և ստեղծման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-08-21
Դիտում` 8 ( Տեղադր.՝ 2026-08-03)
31.07.2026 | 17:47 Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով
31.07.2026 | 17:20 Փոփոխություն՝ Բիբլոս Բանկ Արմենիայի ղեկավար կազմում
31.07.2026 | 16:29 IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբեռհարձակումների մասին
31.07.2026 | 15:51 Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»
31.07.2026 | 13:20 «Ազատություն» պրեմիում համալիրում՝ KONE բարձրակարգ վերելակներ. կողմերը հուշագիր են կնքել
31.07.2026 | 12:05 Հակացիկլիկ կապիտալի շեմը սահմանվել է 2.00%
31.07.2026 | 11:40 Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության եւ սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում
31.07.2026 | 11:02 20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով
31.07.2026 | 09:46 Մաքսիմ Ռեշետնիկով. Հեշտությամբ կփոխարինենք հայկական ապրանքները
30.07.2026 | 22:30 Համաշխարհային ֆինանսական մասնատման հետեւանքները
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau